Վաշինգտոնում արգելել են անօդաչու թռչող սարքերի թռիչքները
ՄիջազգայինԱՄՆ քաղավիացիայի դաշնային վարչությունը զբոսաշրջիկներին ուղերձ է հղել` խնդրելով մայրաքաղաք այցելելիս անօդաչու սարքեր չգործածել, գրում է Газета.Ru-ն:
Վարչությունը իր որոշման մեջ հիշատակում է սեպտեմբերի 11-ի իրադարձությունները` վկայակոչելով Կոլումբիայի շրջանում թռիչքների վրա դրված արգելքը: Այդ արգելքը վերաբերում է նաև անօդաչու թռչող սարքերին:
Անօդաչու թռչող սարքերով անհանգստացած են նաև Փարիզի իշխանությունները: Նրանց կարծիքով` դրանք կարող են վնաս հասցնել հուշարձաններին, թանգարաններին և վարչական շինություններին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սպիտակ տան մոտ ձերբակալել են մի տղամարդու, ով փորձել է անօդաչու թռչող սարք արձակել: