Սարկոզին ԵՄ-ին կոչ է արել կնքել նոր Շենգենյան համաձայնագիր
ՄիջազգայինՖրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կոչ է արել վերակնքել Շենգենյան համաձայնագիրը` Եվրամիություն անօրինական ներգաղթի դեմ պայքարելու նպատակով: Այս մասին գրում է Le Figaro-ն:
«Անհրաժեշտ է փոխել ներգաղթյալների ընդունման պայմանները, իսկ հետո որոշել համախմբման պայմանները: Մեզ պետք է Շենգեն-2»,- համագումարում հայտարարել է Ֆրանսիայի խոշորագույն ընդդիմադիր կուսակցության ղեկավարը:
«Ինչպե՞ս մենք կարող ենք ասել, որ երկրում բավականաչափ միջոցներ կան` վճարելու համար ընտանեկան նպաստներ, և գտնելու 650 մլն եվրո՝ վճարելու համար բժշկական ապահովագրություն այն մարդկանց համար, ովքեր երբեք հարկեր չեն մուծել»,- հայտարարել է նա:
Սարկոզին նշեց, որ ներգաղթյալների ԵՄ ինտեգրացման մեխանիզմը չի համապատասխանում ժամանակի պահանջներին:
«Ես գիտեմ` որտեղից եմ, հիշում եմ իմ ծագումը: Քաղաքակրթությունները անկում են ապրում` մեկուսացված իրենց արյան մեջ: Բայց այսպես այլևս չի կարող շարունակվել: Մենք չենք կարող ընդունել մարդկանց, ում հնարավոր չէ ինտեգրել»,- ասել է Սարկոզին` հիշեցնելով, որ ինքն էլ է Հունգարիայից հրեա ներգաղթյալների հետնորդ: