Տաջիկստանում ընթանում է ՀԱՊԿ-ի վարժանքների ակտիվ փուլը
ՄիջազգայինՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զորակազմերը Տաջիկստանում զորքերի մարտական պատրաստության հանկարծակի ստուգման ակտիվ փուլի շրջանակներում ամրապնդում են պայմանական հակառակորդի դեմ հրաձգության գործնական հմտությունները եւ ստորաբաժանումների համաձայնեցված գործողությունները: Այդ մասին հայտնել է ՀԱՊԿ-ի մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«Երկրի հարավի «Խարբմայդոն» զինափորձարանում զորակազմերը փորձարկում են ստորաբաժանումների մարտական գործակցությունը, ինչպես նաեւ մարտական հրաձգության բաղադրիչների գործնական հմտությունները»,- ասել է նա:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, վարժանքներին մասնակցում են ՀԱՊԿ-ի բոլոր պետությունների զորակազմերը, որոնց ընդհանուր թվաքանակը ավելի քան 2,5 հազար է: