Հավայիում մեկ մարդ Է զոհվել, 12-ը՝ վիրավորվել կոնվերտոպլանի կոշտ վայրԷջքի հետեւանքով
ՄիջազգայինԱՄՆ-ի Հավայիի նահանգում մայիսի 17-ին Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի MV-22 Osprey կոնվերտոպլանը կոշտ վայրԷջք Է կատարել զորավարժանքների ընթացքում: 12 մարդ հոսպիտալացվել Է, մեկը՝ զոհվել: Այդ մասին հաղորդել Է Hawaii News Now հրատարակությունը:
Միջադեպը տեղի Է ունեցել Օահու կղզում տեղական ժամանակով ժամը 11:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 24:00-ին): Ծովային հետեւակի 15-րդ Էքսպեդիցիոն ջոկատին պատկանող MV-22 Osprey-ում եղել Է 22 մարդ, ներառյալ 15 ծովային հետեւակային եւ անձնակազմի չորս անդամ:
Պատահարի պատճառն առայժմ անհայտ Է, վթարի վայրում աշխատում են փրկարարները: Արտակարգ պատահարի վայրից ցուցադրվող կադրերում բոց եւ թանձր ծուխ են երեւում:
V-22 Osprey կոնվերտոպլանները զուգակցում են ինքնաթիռի եւ ուղղաթիռի կառուցվածքային առանձնահատկությունները: