Տեխասի նահանգում բայքերների միջեւ փոխհրաձգության զոհ Է դարձել 9 մարդ, վիրավորվել են 18-ը
ՄիջազգայինԱՄՆ-ի Ուեյկո քաղաքում (Տեխասի նահանգ) մայիսի 17-ին բայքերական ելուզակախմբերի միջեւ տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով զոհվել Է ինը, վիրավորվել՝ 18 մարդ: Այս մասին հայտնել են ոստիկանության ներկայացուցիչները:
Նրանց տվյալներով՝ մոտոցիկլավարների միջեւ վեճն սկսվել Է քաղաքի ռեստորաններից մեկում եւ ծեծկռտոցի վերաճել այդ շենքի մոտ գտնող ավտոմոբիլային կայանատեղիում: Տուրուդմբոցի մասնակիցները նախ կիրառել են սառը զենք, այդ թվում՝ դանակներ, շղթաներ եւ մահակներ, իսկ այնուհետեւ կրակ են բացել:
Ութ մարդ մահացել Է տեղում, մեկը՝ հիվանդանոցում: Զոհվածների թվում միայն բայքերներ են: Պատահարի վայր ժամանած ոստիկանները չեն տուժել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: