Լիբանանյան բանակն Արսալում ոչնչացրել է տասնյակ ահաբեկիչների
ՄիջազգայինԼիբանանյան բանակը սիրիա-լիբանանյան սահմանի մերձակայքում գտնվող Արսալ գյուղաքաղաքում տասնյակ ահաբեկիչների է ոչնչացրել: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, բանակը հրթիռակոծել է Մասիդա և Դահր Ջաբալ շրջանները:
Ավելի վաղ բանակը հայտարարել է Արսալում «Իսլամական պետություն» կազմակերպության ղեկավարներից մեկին` Աբդ առ Ռահման Բազարբաշիի ձերբակալելու մասին:
Մյուս կողմից, Կալամունի շրջանում շարունակվում են «Հըզբոլլահ»-ի և սիրիական բանակի և ահաբեկչական խմբավորումների միջև բախումները: «Հըզբոլլահ»-ի անդամները Կալամունի շրջանում ավելի քան 500 կգ պայթուցիկ սարքավորումներով մեքենա են պայթեցրել:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սիրիական բանակը «Հըզբոլլահ»-ի հետ մայիսի 14-ին իր հակակշռի տակ է առել Բարուհ լեռան և Զալազիլ բարձունքի մեծ մասը, ինչպես նաև առաջընթաց է գրանցել Ռաս ալ Մաարա և Ֆլիտա լեռնային շրջաններում:
Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: