«Նավթոգազ Ուկրաինի»-ն «Գազպրոմ»-ին 32 մլն դոլար է փոխանցել
Միջազգային«Նավթոգազ Ուկրաինի»-ն ռուսական կապույտ վառելիքի մատակարարումների դիմաց «Գազպրոմ»-ին ևս 32 մլն դոլար է փոխանցել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ուկրաինական ընկերության մամուլի ծառայությանը:
«Նավթոգազ Ուկրաինի»-ն նշել է, որ վճարումը կատարել է մայիսի 14-ին:
«Գազպրոմ»-ն իր հերթին հաստատել է վճարման փաստը:
30 մլն դոլարի չափով նախորդ մարումը ուկրաինական ընկերությունը կատարել էր մայիսի 13-ին: