Վրաստանի նախագահը հանդես է եկել հակառուսական պատժամիջոցները խստացնելու օգտին
ՄիջազգայինՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հանդես է եկել հակառուսական պատժամիջոցները խստացնելու օգտին: Այդ մասին նա հայտարարել է Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ մայիսի 18-ին Թբիլիսիում կայացած համատեղ մամուլի ասուլիսում, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը: Նրա խոսքով՝ սահմանափակիչ միջոցները «քաղաքական մեսիջ են Ռուսաստանի քաղաքականության անընդունելիության մասին, որոնք հարկավոր է ոչ միայն պահպանել, այլեւ ուժեղացնել»:
«Երբ մենք խոսում ենք պատժամիջոցների մասին, պետք է հիշենք՝ ինչ պատճառով են դրանք սահմանվել: Միակ նպատակն այն է, որ վերջ դրվի Ուկրաինայի տարածքում շարունակվող պատերազմին: Պատժամիջոցների նպատակն Է ցույց տալ, որ Ղրիմի օկուպացումն անընդունելի է»,- նշել է Մարգվելաշվիլին՝ ընդգծելով, որ Ռուսաստանի հարեւան երկրներն իրավունք ունեն ինքնուրույն ընտրություն կատարել եւ չպետք է վախենան այլ պետության ռազմական գործողություններից: