Բաքվում բազմահարկ շենք է այրվում, կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորվեր
ՄիջազգայինԲաքվի Ազադլըգ պողոտայում գտնվող թիվ 289 բազմահարկ բնակելի շենքում այսօր առավոտյան սկսված հրդեհի հետեւանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել եւ վիրավորվել:
Այս մասին հայտնում է qafqazinfo.az լրատվական կայքը:
Հրդեհն սկսվել է 9 հարկանի շենքի վերին հարկերում: Կրակն անմիջապես տարածվել է շենքով մեկ` այն դրսից պլաստիկ նյութով պատված լինելու պատճառով:
Կայքը հայտնում է, որ դեպքի վայր եկած հրշեջ մեքենաները չեն կարողանում մարել կրակը: Միջադեպի վայր են ժամանել մի քանի տասնյակ շտապօգնության բրիգադներ:
Կայքի թղթակցի հաղորդմամբ` հրդեհի պատճառով մեծ թվով զոհեր կան: Ժամը 12:01-ի տվյալներով` վիրավորների թիվը հասել է 15-ի: Մեկ մարդ զոհվել է այրվող պատշգամբից ցած նետվելու հետեւանքով: Բազմաթիվ բնակիչներ դեռեւս գտնվում են այրվող շենքում: Բաքվի պաշտոնական շրջանակները դեռեւս չեն հայտնում հրդեհի պատճառով զոհերի եւ վիրավորների թիվը: Հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են: