Նորվեգական կազմակերպությունները քննադատել են Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումները
ՄիջազգայինՆորվեգական իրավապաշտպան «Մարդու իրավունքների տուն» և «Ազատություն հիմա» կազմակերպությունները հատուկ զեկույց են հրապարակել, որում խստորեն քննադատել են Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումները` նշելով, որ երկրում մարդու հիմնարար իրավունքների խախտումներն ապշեցնում են անգամ փորձառու հետազոտողներին:
Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:
Զեկույցում կազմակերպություններն անդրադարձել են Ադրբեջանում անօրինական ձերբակալություններին և հետապնդումներին` նշելով, որ Եվրոպական խաղերի նախօրեին բռնությունները նպատակ ունեն լռեցնելու խաղերի նկատմամբ հնչեցվող քննադատությունը: «Ներկայում բանտերում են պահված քաղաքացիական հասարակության ամենահայտնի առաջնորդները, երիտասարդ ակտիվիստներ և հայտնի լրագրողներ, որոնք մեղադրվում են մտացածին հանցանքներում: Չնայած եվրոպական կառույցներից հնչեցվող քննադատություններին, Բաքուն բացահայտորեն շարունակում է խախտել իր պարտավորություններ ը և միջազգային իրավունքը»,- ասվում է զեկույցում: