Բրյուսելը ցանկություն ունի զարգացնել նոր երկկողմ իրավական շրջանակներ Հայաստանի հետ. Լատվիայի արտգործնախարար
ՄիջազգայինԵվրամիությունը նախագահող Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսը հայտնել է, որ Ռիգայում կայանալիք գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում են անցկացնել բանակցություններ, որոնք խթան կլինեն Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու գործում: The Parliament Magazine-ում հրապարակված հոդվածում Լատվիայի արտգործնախարարը նշե լ է, որ «Արևելյան գործընկերության» չորրորդ գագաթնաժողովի ժամանակ ռազմավարական քննարկումներ տեղի կունենան ԵՄ անդամ 28 երկրի և կառույցի 6 արևելյան գործընկերների` Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև: «Բանակցությունները կդառնան խթան Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հետ հարաբերությունները զարգացնելու հարցում` հիմնված նրանց իսկ ցանկությունների և ակնկալիքների վրա: Բրյուսելը ցանկություն ունի զարգացնել նոր երկկողմ իրավական շրջանակներ Հայաստանի հետ»,- նշել է Ռինկևիչսը` հավելելով, որ գագաթնաժողո վի ժամանակ ԵՄ-ն կշարունակի հավատարիմ մնալ այն արժեքներին, որոնք ծառայում են բոլորի շահերին:
Ռինկևիչսն ընդգծել է, որ իրենք մշտապես հայտնել են, որ հետաքրքրված են ԵՄ սահմաններում խաղաղության, բարգավաճման և կայունության հաստատմամբ: Արտգործնախարարը փաստել է, որ մինչ Ուկրաինայում խաղաղությունը շարունակում է մնալ փխրուն, հայկական և ադրբեջանական կողմերի միջև Լեռնային Ղարաբաղի շփման գծում կրակոցների հնչելն իր մեջ պարունակում է «տաք հակամարտության» վերաճելու ռիսկը:
Լատվիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ Ռիգայում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ իրենք կհայտնեն իրենց աջակցությունը ԵՄ գործընկեր վեց պետությունների տարածքային ամբողջականությանն ու սուվերենությանը: