Մերկելը եւ Օլանդը «ոչ մեծ հաջողություններ» են արձանագրել Դոնբասի հակամարտության կարգավորման գործում
ՄիջազգայինՈւկրաինայի իրադրության կարգավորման համար Մինսկի պայմանավորվածությունների այլընտրանք չկա: Այդ մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել Է մայիսի 19-ին Բեռլինում անցկացված մամուլի ասուլիսում, որը տեղի Է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ նրա ունեցած հանդիպումից հետո:
«Մենք համոզված ենք, որ հարկավոր Է բոլոր ուժերը ներդնել Մինսկում համաձայնեցված պլանն իրականացնելու համար: Մենք առաջ շարժվելու այլ վարկածներ կամ տարբերակներ չենք տեսնում: Մենք տեսնում ենք, որ դա մասամբ դժվարությամբ Է տրվում, որ գործընթացը դժվարին Է»,-հայտարարել Է նա:
Մերկելը նշել Է, որ արված քայլերը «փոքր են»: «Սակայն արդեն կան նաեւ ոչ մեծ հաջողություններ»,-արձանագրել Է նա: Մասնավորապես, կանցլերը նշել Է այն փաստը, որ Շփման խմբի շրջանակներում ստեղծվել են աշխատանքային ենթախմբեր, որոնք հնարավորություն ունեն «քննարկելու առանձին քաղաքական թեմաներ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: