Առնվազն 78 մարդ է զոհվել Կոլումբիայում տեղի ունեցած սողանքի հետեւանքով
ՄիջազգայինԱռնվազն 78 մարդ է զոհվել Կոլումբիայի հյուսիս-արեւմուտքում հորդառատ անձրեւներից առաջացած սողանքի հետեւանքով, եւս 37 բնակիչներ վնասվածքներ են ստացել: Այդ մասին լրագրողներին հայտնել են տեղի իշխանությունները:
Ողբերգության վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները, Անտոկիա դեպարտամենտի իշխանությունները, որտեղ տեղի է ունեցել սողանքը, չեն բացառում, որ մայիսի 18-ի սողանքից զոհվածների թիվը կարող է աճել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: