ՄԱԿ-ը դատապարտել է Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան վրա ահաբեկչական հարձակումը
ՄիջազգայինՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակումը: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Լիտվայի ներկայացուցիչ Ռեյմունդա Մուրմոկայտեն նշել է, որ ահաբեկչական հարձակման հետևանքով դեսպանատան շենքը նյութական վնասներ է կրել: «Անհրաժեշտ է, որպեսզի պետությունները համապատասխան միջոցներ ձեռնարկեն` պաշտպանելու դիվանագիտական շինություններն ու հյուպատոսարանները»,- նշել է նա:
ԱՄՆ-ն իր հերթին դատապարտել է ահաբեկչական հարձակումը ռուսական դեսպանատան վրա` կոչ անելով շարունակել հասել սիրիական ճգնաժամի քաղաքական լուծմանը:
Ավելի վաղ Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատան վրա երկու հրասանդ արձակելն ահաբեկիչների ձեռքի գործն է: Նախարարության պաշտոնական ներակայցուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը նշել է, որ ռումբերը դեսպանատան մոտ ընկել են Ջոբար թաղամասից, որը գտնվում է զինված խմբավորումների հսկողության տակ: Դրանցից մեկը պայթել է դեսպանատան դարպասներից 15մ հեռավորության վրա, իսկ մյուսն ընկել է դեսպանատան արտաքին պատի մոտ: