Ռուսաստանը մենաշնորհի չի հավակնում հետխորհրդային տարածքում. Լավրով
ՄիջազգայինՌուսաստանը մենաշնորհի չի հավակնում հետխորհրդային տարածքում եւ ճանաչում Է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարելու իր հարեւանների իրավունքը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է ՌԻԱ Նովոստին:
«Մենք գործունեության մենաշնորհ չունենք այդ տարածքում: Մենք ճանաչում ենք մեր հարեւանների, նախկին խորհրդային հանրապետությունների, բայց ներկայում ինքնիշխան պետությունների իրավունքները, բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարելու նրանց իրավունքը»,- մայիսի 20-ին ասել Է նա՝ ելույթ ունենալով Դաշնության խորհրդում:
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը նույնպես բազմավեկտոր արտաքին քաղաքականություն Է վարում: «Ուստի մենք ըմբռնումով ենք վերաբերվում Եվրոպայում, Ամերիկայում, այլ տարածաշրջաններում մյուս խաղորդների հետ նրանց կապերին: Միակ բանը, ինչը մենք պնդում ենք, այն Է, որ այդ գործընթացները լինեն թափանցիկ, չունենան որեւԷ թաքուն դիտավորություններ, ինչ-ինչ գաղտնի սխեմաներ, որ դրանք լիովին հաշվի առնեն Ռուսաստանի Դաշնության՝ մեր կողմից բացորոշ եւ անկեղծորեն առաջադրվող օրինական ազգային շահերը: Այլ կերպ ասած, մենք պատրաստ ենք ներդաշնակեցնել բոլոր այդ գործընթացները եւ շահերի հավասարակշռություն փնտրել»,-նշել Է ՌԴ ԱԳ նախարարը: