Պորոշենկոն հայտարարել Է, որ երազում Է եվրապատգամավոր դառնալ
ՄիջազգայինՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն BBC-ի ուկրաինական կայքին տված հարցազրույցում հայտարարել Է, որ նախագահական ժամկետի ավարտվելուց հետո երազում Է դառնալ Եվրոպական խորհրդարանի անդամ:
«Ես երազանք ունեմ: Երբ ես չեմ լինի նախագահ, երազում եմ լինել խորհրդարանի՝ Եվրոպական խորհրդարանի անդամ: Երբ Ուկրաինան լինի Եվրամիության անդամ: Եվ ես դրա համար հնարավոր ամեն ինչ կանեմ»,-ասել Է Պորոշենկոն:
Ուկրաինայի նախագահի՝ որպես եվրոպական քաղաքական գործչի ապագա կարիերայի շուրջ խոսակցություններ արդեն եղել են: Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն հույս Է հայտնել, որ Պյոտր Պորոշենկոն տասը տարի հետո կկարողանա գլխավորել Եվրահանձնաժողովը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: