Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
ԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ծովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ» «Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» «Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»


Ժամանակակից կինոյի ու բեմի 9 ամենատաղանդավոր դերասանները (լուսանկարներ)

Գուրգեն Գաբրիելյանի Բլոգ-ը գրում է.

Հայկական դերասանական դպրոցը հիրավի մեծ անուններ է տվել, որոնցով պարծենում է ողջ ազգը։ Ցավոք սրտի, 90-ականներին նաև հայկական կինոն հայտնվեց խորը ճգնաժամում, ու սկսեցին ավելի քիչ ֆիլմեր նկարահանվել։ Արդյունքում տուժեց ողջ ոլորտը, որովհետև, ըստ էության, սերնդափոխություն չեղավ, ու դասական դարձած դերասաններից էստաֆետն ընդունողներ քիչ եղան։ Այդուհանդերձ, շարունակում էին գործել թատրոնները, սկսեցին նկարահանվել սերիալներ ու նոր գեղարվեստական ֆիլմեր՝ ոչ այն քանակությամբ, որքան կուզենայինք, բայց դե ինչ-որ դրական շարժ ու ռոտացիա, այնուամենայնիվ, կա։

Այս ցուցակը կազմելիս ես չէի ցանկանում կազմել բոլոր ժամանակների ամենանշանավոր ու տաղանդաշատ արտիստների ցուցակ, այլ այնպիսի դերասանների, ովքեր ակտիվորեն ներգրավված են եղել վերջին տարիներին նկարահանված հաջող գեղարվեստական ֆիլմերում, ինչպես նաև սերիալներում և, իհարկե, էկրաններից զատ հայտնվել են նաև թատրոնի բեմում ու շարունակում են իրենց բեմական արվեստը հանդիսատեսին մատուցել։ Ուստի պետք չէ զարմանալ, որ ցուցակում չեք տեսնի այնպիսի տիտանների, ինչպիսիք են Մհեր Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը, Արմեն Խոստիկյանը, Սոս Սարգսյանը, հայր և որդի Ջանիբեկյանները և հայկական բեմի ու կինոյի այլ մեծանուն դերասաններ։ Պետք չէ զարմանալ նաև, որ այս ցուցակում կան մարդիկ, ում արդեն կարելի է դասական համարել և մարդիկ, ովքեր դեռ մի քանի տարի առաջ քչերին էին հայտնի։

Այսպիսով, ձեզ ենք ներկայացնում ժամանակակից հայկական կինոյի ու թատրոնի 9 ամենատաղանդավոր ու շնորհաշատ դերասաններին։

9. Նարինե Պետրոսյան

Դերասանուհի Նարինե Պետրոսյանը

Բացի գեղեցիկ ու հոգատար մայր լինելուց՝ Նարինե Պետրոսյանը նաև տաղանդավոր դերասանուհի է, ու նրան վստահությամբ կարելի է դասել հայ երիտասարդ դերասաններից լավագույնների շարքին։ Ավարտելով Ա.Մազմանյանի անվան արվեստանոցը՝ Նարինեն հաջողությամբ հանդես է եկել ինչպես թատրոնում (2005 թվականից աշխատում է Երևանի դրամատիկական թատրոնում), այնպես էլ մեծ էկրանին։ 2008 թվականին լույս տեսած «Ոչինչ չի մնա» ֆիլմը, կարելի է ասել, հայտնիություն պարգևեց Նարինեին, ու նա բավականին լայն ճանաչում ունեցավ։ Մեծ էկրաններին հայտնվելուց հետո Նարինեն սկսեց ավելի շատ առաջարկներ ստանալ ու հետագայում նկարահանվեց 3 բավականին պոպուլյար սերիալներում, որոնցում նա միայն ավելի ու ավելի էր զարգացնում դերասանական իր տաղանդն ու խաղը, այնպես որ «Գեներալի աղջիկը», «Ժառանգները» և «Կոտրված սրտերը» սերիալները, որոնց շնորհիվ Նարինեն էլ ավելի հայտնի դարձավ, նաև վերջանականապես ամրագրեցին Նարինեի համար ժամանակակից հայ կինոյի ու բեմի ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկի կարգավիճակը։

8. Արա Դեղտրիկյան

Իրականում հազվադեպ է լինում, երբ բեմի տաղանդավոր ու հաջողակ ներկայացուցիչը կարողանում է նույնքան հաջողակ ու սիրված լինել նաև հեռուստաէկրաններին։ Արա Դեղտրիկյանն այդպիսի բացառություններից է ու, լինելով բազմապրոֆիլային թատերական դերասան, ով հայկական ժամանակակից թատրոնի ամենատիտղոսակիր դերասաններից է, հաջողությամբ հանդես է եկել նաև հեռուստանախագծերում։

Դեղտրիկյանը խաղացել է Պատանի հանդիսատեսի, «Թատրոն 13»-ի, Երևանի պետական համազգային, «Գո» ու Պարոնյանի թատրոնների բեմերում, արժանացել է տարբեր մրցանակների՝ որպես թատրոնի դերասան։ Այնուհետև նա հանդես է եկել հեռուստաթատրոնում` «Անթրոպոլոգիա», «Welcome papa», «Անառակ որդու վերադարձը» հեռուստաներկայացումներում, ինչպես նաև հայ-ամերիկյան «Այստեղ» ֆիլմում։ Հեռուստադիտողին, սակայն, նա առավել հայտնի դարձավ շնորհիվ մի շարք ռեյթինգային հեռուստասերիալներում խաղացած իր դերերի. «Դժբախտ երջանկություն», «Ներիր ինձ», «Սադրանք», «Վեր կաց ու քայլիր»։

2010 թվականին Արա Դեղտրիկյանը ստացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում։

7. Սամվել Սարգսյան

Սամվել Սարգսյանն ինձ վրա ցնցող տպավորություն թողեց «Կյանքի գինը» սերիալից, որը, կարելի է ասել, Սարգսյանի մարմնավորած Բարխուդարովի կերպարի համար էի դիտում։ Սակայն Սամվել Սարգսյանն ավելին է, քան պոպուլյար սերիալի պոպուլյար կերպար խաղացած դերասան։ Նա ժամանակակից հայ կինոյի այն նվիրյալներից է, ովքեր վերջին 25-30 տարիների ընթացքում գրեթե անդադար եղել են բեմի վրա ու էկրաններին։ Սարգսյանը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Մեր մանկության տանգոն», «Մարիամ» և «Հարսնացուն կրկեսից»։

Սամվել Սարգսյանի դերասանական կարիերան սկսել է դեռ հեռավոր 80-ականներին Գյումրու՝ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, սակայն 88-ի ողբերգական երկրաշարժից հետո, որի ժամանակ Սարգսյանը կորցրել էր իր երկրորդ կնոջն ու 7 տարեկան որդուն, նա տեղափոխվեց Երևան ու շուրջ 8 տարի խաղաց Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, իսկ 2008-2011 թվականներին նկարահանվեց այդ տարիների ամենառեյթինգային «Կյանքի գինը» և «Վերադարձ» սերիալներում։

6. Խորեն Լևոնյան

Նրա մասին ասում էին՝ տաղանդավոր պապու տաղանդավոր թոռ, սակայն այս տարիների ընթացքում Խորիկի թոռ Խորիկին հաջողվեց այն, ինչ սկզբում անհավանական էր թվում՝ դուրս գալ մեծանուն պապի ստվերից ու դառնալ լրիվ ինքնաբավ դերասան։ Առանց չափազանցնելու՝ Խորեն Լևոնյանին կարելի է համարել ժամանակակից հայ կինոյի երիտասարդ դերասանների սերնդի գլխավոր տղամարդ դերակատարը։ Ի դեպ, Խորեն Լևոնյանն այն եզակի ժամանակակից դերասաններից է, ով այդպես էլ չնկարահանվեց բազմասերիանոց հեռուստասերիալներում՝ գերադասելով դերեր թատրոնի բեմում և կարճամետրաժ ու լիամետրաժ գեղարվեստական կինոնկարներում։

Խորեն Լևոնյանը խաղացել է Սունդուկյանի և Ղափլանյանի անվան թատրոններում՝ խաղալով շուրջ 20 ներկայացումներում, իսկ մեծ էկրաններին Խորիկը սկսել է հայտնվել դեռ մանկությունից։ 1987-1993 թվականներին 1983 թվականին ծնված Խորեն Լևոնյանը նկարահանվել է «Ոճրագործի ընտանիքը», «Ռանչպարների կանչը», «Դոկտոր Ստոկման» և «Քին» ֆիլմերում։ Ավելի հասուն տարիքում Խորեն Լևոնյանը դարձել է հայկական կինոյի ամենապրոդուկտիվ դերասաններից մեկը՝ նկարահանվելով վերջին տարիներին եթեր հեռարձակված գրեթե բոլոր կինոնախագծերում. «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Մի վախեցիր», «Ոչինչ չի մնա», «Սպանված աղավնի», «Տաքսի էլի լավ ա», «Խաչագողի հիշատակարանը», «Համերկրացի», «Հինգ Հարսնացու», «Poker.am», «Գարեգին Նժդեհ» և «Խաղից դուրս»։

5. Լուիզա Ղամբարյան

 

Լուիզա Ղամբարյանի դերասանական կարիերայի սկիզբը համընկեց հայկկական թատրոնի ու կինոյի ամենաճգնաժամային տարիների՝ 90-ականների հետ, բայց դա ամենևին չկոտրեց այս տաղանդավոր կնոջը, որպեսզի նա իր տքնաջան աշխատանքով հարթի ուղի դեպի հաջողություն ու փառք։ Երկար տարիներ հեռուստատեսությունում աշխատելուց զատ՝ Լուիզան 1995 թվականից աշխատում էր Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, սակայն իսկական փառքն ու ճանաչելիությունը նրան այցելեցին 2007 թվականին, երբ նա ստացավ առաջին հայկական հեռուստասերիալի («Դժբախտ երջանկություն») գլխավոր հերոսուհու դերը։ Այս դերին հետևեցին ևս մի քանի դերեր այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Վերադարձ», «Կյանքի գինը» և «Հարազատ թշնամի»։

2014 թվականից Լուիզա Համբարյանը գնահատվել է ըստ արժանվույն նաև պետական մակարդակով՝ ստանալով Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում։

4. Նազենի Հովհաննիսյան

Չենք չափազանցնի, եթե ասենք, որ գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը հանդիսանում է ոչ միայն Հայաստանի ամենապահանջված հեռուստահաղորդավարներից մեկը, այլև ժամանակակից հայկական կինոյի դեմքերից մեկը։ Հավանաբար շատերն անակնկալի կգան, բայց Նազենին առաջին հերթին դերասանուհի է, քան հեռուստահաղորդավար, քանի որ ավարտել է Թատերական ինստիտուտի՝ Արմեն Մազմանյանի արվեստանոցը և ստացել դերասանի մասնագիտություն։ Ի դեպ, Նազենին ևս այն սակավաթիվ ժամանակակից դերասաններից է, ով, այնուամենայնիվ, զերծ է մնացել հեռուստասերիալներում նկարահանվելուց, իսկ մեծ էկրաններին հայտնվել է վերջին տարիներին նկարահանված նշանակալից մի շարք ֆիլմերում, ինչպիսիք են «Ոչինչ չի մնա», «Երեք ընկեր», «Տաքսի էլի լավ ա», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Ալաբալանիցա» և «Գարեգին Նժդեհ», ինչպես նաև հանդես է եկել թատերական այնպիսի ներկայացումներում, ինչպիսիք են «Դժբախտություն և բանականություն», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Սոնատ ջութակի համար», «Ինչ տարբերություն, թե ում հետ» և «Վերջին տանգոն»։

3. Մկրտիչ Արզումանյան (Մկո)

Հայ դերասանների մեջ դժվար է գտնել երկրորդ մեկին, ով այս աստիճան դրական ընկալում ունենա հեռուստադիտողի ու կինոդիտողի մոտ, ինչպիսին Մկրտիչ Արզումանյանի պարագայում է։ Թեև մեր սիրելի Մկոն չունի դերասանական կրթություն, դա նրան ամենևին չի խանգարել, որպեսզի նա տարիների ընթացքում ապացուցի, որ հիրավի արժանի է կոչվելու ժամանակակից հայկական կինոյի ամենատաղանդավոր դերասաններից մեկը։

Առաջին ֆիլմը, որում խաղաց այդ ժամանակ ՈՒՀԱ-ի խաղացող Մկոն, «Մեր բակն» էր՝ հեռավոր 1996 թվականին։ Հետագայում Մկոն նկարահանվեց էլի մի շարք հաջողված կատակերգություններում՝ «Մեր բակը 2», «Ալա բալա նիցա» և «Քայլ ձիով», դե իսկ Մկոյի փառքի գագաթնակետն իհարկե «Կարգին հաղորդումն էր», որի 100-ավոր սերիաներում Մկոն տասնյակ տարբեր կատակերգական կերպարներ ստեղծեց, որոնք այնքան սիրվեցին, որ շատ արտահայտություններ՝ արված Մկոյի հերոսների կողմից, դարձան թևավոր խոսքեր ու խորը արմատներ գցեցին ժողովրդական խոսքի մեջ։

2. Հրանտ Թոխատյան

 Դուք հավանաբար կզարմանաք, բայց հայ ամենահայտնի ու ամենասիրված դերասաններից մեկը՝ Հրանտ Թոխատյանը, չունի ու երբեք չի ստացել դերասանական կրթություն։ Իրականում Թոխատյանն ավարտել է Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտը և նույնիսկ ուսուցիչ է աշխատել, սակայն սովորելուն զուգահեռ նա 1976 թվականից մինչև 1991 թվականը խաղացել է Կամերային թատրոնում։

Հրանտի խաղացած թատերական ներկայացումները վաղուց արդեն վեր են ածվել դասականի ու Հայաստանի պատմության թերևս ամենահաջողված ու կոմերցիոն տեսակետից էլ ամենաարդարացված ներկայացումներն են և իրենց մասսայականությամբ կարող են մրցել ցանկացած ֆիլմի հետ. «Նազար, Նազար մինչև վերջ», «Կառավարական համերգ», «Համլետ», «Կաբարե», «Խաթաբալադա», «Mea Culpa – Իմ մեղքը», «Ժանգոտ բանալին»… Եվ սա միայն մի մասն է այն ներկայացումների, որոնցում խաղացել է Թոխատյանը։

Պակաս տպավորիչ չէ նաև նրա կինոկարիերան. «Կամոյի մենախոսությունը», «Մեր բակը», «Մեր բակը 2», «Մեր բակը 3» , «Քանի դեռ կամ», «Իմ մեծ հայկական հարսանիքը», «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Տաքսի «Էլի լավ ա», ու բացի դրանից՝ Հրանտն այժմ նկարահանվում է Ռուսաստանի դաշնային հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող ու Ռուսաստանում մեծ պոպուլյարություն ունեցող «Վերջին Մահիկյանը» հեռուստասերիալում և հանդիսանում է հայկական կինոյի ու բեմի ամենաճանաչելի դեմքերից մեկը Հայաստանից դուրս։

1. Միքայել Պողոսյան

 

Միքայել Պողոյան բառաապակցությունը կարելի է մտցնել հոմանիշների բառարան՝ որպես «տաղանդ» բառի այլընտրանք։ Իրոք, ֆանտաստիկ տաղանդի տեր դերասան, երգիչ, ռեժիսոր, պրոդյուսեր… Նրա ցանկացած դեր ստացված է, իսկ նրա ամենահայտնի դերերը հավերժ կմնան հայկական կինոյի ու բեմի պատմության մեջ։

Պողոսյանը խաղացել է Կամերային և Համազգային թատրոնների բեմերում՝ այնպիսի ներկայացումներում, ինչպիսիք են «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ», «Արալեզ», «Կամո», «Երևան–Լոս Անջելես-Երևան», «Խաթաբալադա», «Բարի գալուստ», իսկ կինոյի ոլորտում նա իրոք ռեկորդային ցուցանիշ ունի այս ցուցակի մնացած մասնակիցների համեմատ։ Միքայել Պողոսյանը դերեր է ունեցել, ինչպես նաև հանդես է եկել որպես ռեժիսոր, սցենարիստ և այլ կարգավիճակում շուրջ 30 կինոֆիլմերում ու հեռուստաներկայացումներում… Ահա դրանցից առավել հայտնիներն ու սիրվածները՝ «Վերջին կիրակին», «Ժամկետը՝ յոթ օր», «Ուրախ ավտոբուս», «Լռության սիմֆոնիա», «Երևան Ջան», «Welcome Papa», «Եթե բոլորը»…

 

 

 

 

 

 

 

 

Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ ԶաքարյանԾովային խեցուց, սրված կայծքարից մինչև «անվտանգ ածելի» ու էլեկտրական սափրիչ. «Փաստ»«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը. «Փաստ» Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ»Միջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա Կոստանյան«Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ»Այն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք Չալաբյան«Ինձ ապրելու ուժ տղաներս տվեցին». կապիտան Տարոն Նիկողոսյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին, տուն «վերադարձել»... հինգ ամիս անց. «Փաստ»Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ»Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ»Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ»«Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ»Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ»Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ»Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ»