Yerevan, 30.September.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ժամանակակից կինոյի ու բեմի 9 ամենատաղանդավոր դերասանները (լուսանկարներ)

Գուրգեն Գաբրիելյանի Բլոգ-ը գրում է.

Հայկական դերասանական դպրոցը հիրավի մեծ անուններ է տվել, որոնցով պարծենում է ողջ ազգը։ Ցավոք սրտի, 90-ականներին նաև հայկական կինոն հայտնվեց խորը ճգնաժամում, ու սկսեցին ավելի քիչ ֆիլմեր նկարահանվել։ Արդյունքում տուժեց ողջ ոլորտը, որովհետև, ըստ էության, սերնդափոխություն չեղավ, ու դասական դարձած դերասաններից էստաֆետն ընդունողներ քիչ եղան։ Այդուհանդերձ, շարունակում էին գործել թատրոնները, սկսեցին նկարահանվել սերիալներ ու նոր գեղարվեստական ֆիլմեր՝ ոչ այն քանակությամբ, որքան կուզենայինք, բայց դե ինչ-որ դրական շարժ ու ռոտացիա, այնուամենայնիվ, կա։

Այս ցուցակը կազմելիս ես չէի ցանկանում կազմել բոլոր ժամանակների ամենանշանավոր ու տաղանդաշատ արտիստների ցուցակ, այլ այնպիսի դերասանների, ովքեր ակտիվորեն ներգրավված են եղել վերջին տարիներին նկարահանված հաջող գեղարվեստական ֆիլմերում, ինչպես նաև սերիալներում և, իհարկե, էկրաններից զատ հայտնվել են նաև թատրոնի բեմում ու շարունակում են իրենց բեմական արվեստը հանդիսատեսին մատուցել։ Ուստի պետք չէ զարմանալ, որ ցուցակում չեք տեսնի այնպիսի տիտանների, ինչպիսիք են Մհեր Մկրտչյանը, Խորեն Աբրահամյանը, Արմեն Խոստիկյանը, Սոս Սարգսյանը, հայր և որդի Ջանիբեկյանները և հայկական բեմի ու կինոյի այլ մեծանուն դերասաններ։ Պետք չէ զարմանալ նաև, որ այս ցուցակում կան մարդիկ, ում արդեն կարելի է դասական համարել և մարդիկ, ովքեր դեռ մի քանի տարի առաջ քչերին էին հայտնի։

Այսպիսով, ձեզ ենք ներկայացնում ժամանակակից հայկական կինոյի ու թատրոնի 9 ամենատաղանդավոր ու շնորհաշատ դերասաններին։

9. Նարինե Պետրոսյան

Դերասանուհի Նարինե Պետրոսյանը

Բացի գեղեցիկ ու հոգատար մայր լինելուց՝ Նարինե Պետրոսյանը նաև տաղանդավոր դերասանուհի է, ու նրան վստահությամբ կարելի է դասել հայ երիտասարդ դերասաններից լավագույնների շարքին։ Ավարտելով Ա.Մազմանյանի անվան արվեստանոցը՝ Նարինեն հաջողությամբ հանդես է եկել ինչպես թատրոնում (2005 թվականից աշխատում է Երևանի դրամատիկական թատրոնում), այնպես էլ մեծ էկրանին։ 2008 թվականին լույս տեսած «Ոչինչ չի մնա» ֆիլմը, կարելի է ասել, հայտնիություն պարգևեց Նարինեին, ու նա բավականին լայն ճանաչում ունեցավ։ Մեծ էկրաններին հայտնվելուց հետո Նարինեն սկսեց ավելի շատ առաջարկներ ստանալ ու հետագայում նկարահանվեց 3 բավականին պոպուլյար սերիալներում, որոնցում նա միայն ավելի ու ավելի էր զարգացնում դերասանական իր տաղանդն ու խաղը, այնպես որ «Գեներալի աղջիկը», «Ժառանգները» և «Կոտրված սրտերը» սերիալները, որոնց շնորհիվ Նարինեն էլ ավելի հայտնի դարձավ, նաև վերջանականապես ամրագրեցին Նարինեի համար ժամանակակից հայ կինոյի ու բեմի ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկի կարգավիճակը։

8. Արա Դեղտրիկյան

Իրականում հազվադեպ է լինում, երբ բեմի տաղանդավոր ու հաջողակ ներկայացուցիչը կարողանում է նույնքան հաջողակ ու սիրված լինել նաև հեռուստաէկրաններին։ Արա Դեղտրիկյանն այդպիսի բացառություններից է ու, լինելով բազմապրոֆիլային թատերական դերասան, ով հայկական ժամանակակից թատրոնի ամենատիտղոսակիր դերասաններից է, հաջողությամբ հանդես է եկել նաև հեռուստանախագծերում։

Դեղտրիկյանը խաղացել է Պատանի հանդիսատեսի, «Թատրոն 13»-ի, Երևանի պետական համազգային, «Գո» ու Պարոնյանի թատրոնների բեմերում, արժանացել է տարբեր մրցանակների՝ որպես թատրոնի դերասան։ Այնուհետև նա հանդես է եկել հեռուստաթատրոնում` «Անթրոպոլոգիա», «Welcome papa», «Անառակ որդու վերադարձը» հեռուստաներկայացումներում, ինչպես նաև հայ-ամերիկյան «Այստեղ» ֆիլմում։ Հեռուստադիտողին, սակայն, նա առավել հայտնի դարձավ շնորհիվ մի շարք ռեյթինգային հեռուստասերիալներում խաղացած իր դերերի. «Դժբախտ երջանկություն», «Ներիր ինձ», «Սադրանք», «Վեր կաց ու քայլիր»։

2010 թվականին Արա Դեղտրիկյանը ստացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում։

7. Սամվել Սարգսյան

Սամվել Սարգսյանն ինձ վրա ցնցող տպավորություն թողեց «Կյանքի գինը» սերիալից, որը, կարելի է ասել, Սարգսյանի մարմնավորած Բարխուդարովի կերպարի համար էի դիտում։ Սակայն Սամվել Սարգսյանն ավելին է, քան պոպուլյար սերիալի պոպուլյար կերպար խաղացած դերասան։ Նա ժամանակակից հայ կինոյի այն նվիրյալներից է, ովքեր վերջին 25-30 տարիների ընթացքում գրեթե անդադար եղել են բեմի վրա ու էկրաններին։ Սարգսյանը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Մեր մանկության տանգոն», «Մարիամ» և «Հարսնացուն կրկեսից»։

Սամվել Սարգսյանի դերասանական կարիերան սկսել է դեռ հեռավոր 80-ականներին Գյումրու՝ Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, սակայն 88-ի ողբերգական երկրաշարժից հետո, որի ժամանակ Սարգսյանը կորցրել էր իր երկրորդ կնոջն ու 7 տարեկան որդուն, նա տեղափոխվեց Երևան ու շուրջ 8 տարի խաղաց Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, իսկ 2008-2011 թվականներին նկարահանվեց այդ տարիների ամենառեյթինգային «Կյանքի գինը» և «Վերադարձ» սերիալներում։

6. Խորեն Լևոնյան

Նրա մասին ասում էին՝ տաղանդավոր պապու տաղանդավոր թոռ, սակայն այս տարիների ընթացքում Խորիկի թոռ Խորիկին հաջողվեց այն, ինչ սկզբում անհավանական էր թվում՝ դուրս գալ մեծանուն պապի ստվերից ու դառնալ լրիվ ինքնաբավ դերասան։ Առանց չափազանցնելու՝ Խորեն Լևոնյանին կարելի է համարել ժամանակակից հայ կինոյի երիտասարդ դերասանների սերնդի գլխավոր տղամարդ դերակատարը։ Ի դեպ, Խորեն Լևոնյանն այն եզակի ժամանակակից դերասաններից է, ով այդպես էլ չնկարահանվեց բազմասերիանոց հեռուստասերիալներում՝ գերադասելով դերեր թատրոնի բեմում և կարճամետրաժ ու լիամետրաժ գեղարվեստական կինոնկարներում։

Խորեն Լևոնյանը խաղացել է Սունդուկյանի և Ղափլանյանի անվան թատրոններում՝ խաղալով շուրջ 20 ներկայացումներում, իսկ մեծ էկրաններին Խորիկը սկսել է հայտնվել դեռ մանկությունից։ 1987-1993 թվականներին 1983 թվականին ծնված Խորեն Լևոնյանը նկարահանվել է «Ոճրագործի ընտանիքը», «Ռանչպարների կանչը», «Դոկտոր Ստոկման» և «Քին» ֆիլմերում։ Ավելի հասուն տարիքում Խորեն Լևոնյանը դարձել է հայկական կինոյի ամենապրոդուկտիվ դերասաններից մեկը՝ նկարահանվելով վերջին տարիներին եթեր հեռարձակված գրեթե բոլոր կինոնախագծերում. «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Մի վախեցիր», «Ոչինչ չի մնա», «Սպանված աղավնի», «Տաքսի էլի լավ ա», «Խաչագողի հիշատակարանը», «Համերկրացի», «Հինգ Հարսնացու», «Poker.am», «Գարեգին Նժդեհ» և «Խաղից դուրս»։

5. Լուիզա Ղամբարյան

 

Լուիզա Ղամբարյանի դերասանական կարիերայի սկիզբը համընկեց հայկկական թատրոնի ու կինոյի ամենաճգնաժամային տարիների՝ 90-ականների հետ, բայց դա ամենևին չկոտրեց այս տաղանդավոր կնոջը, որպեսզի նա իր տքնաջան աշխատանքով հարթի ուղի դեպի հաջողություն ու փառք։ Երկար տարիներ հեռուստատեսությունում աշխատելուց զատ՝ Լուիզան 1995 թվականից աշխատում էր Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում, սակայն իսկական փառքն ու ճանաչելիությունը նրան այցելեցին 2007 թվականին, երբ նա ստացավ առաջին հայկական հեռուստասերիալի («Դժբախտ երջանկություն») գլխավոր հերոսուհու դերը։ Այս դերին հետևեցին ևս մի քանի դերեր այնպիսի հեռուստասերիալներում, ինչպիսիք են «Վերադարձ», «Կյանքի գինը» և «Հարազատ թշնամի»։

2014 թվականից Լուիզա Համբարյանը գնահատվել է ըստ արժանվույն նաև պետական մակարդակով՝ ստանալով Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում։

4. Նազենի Հովհաննիսյան

Չենք չափազանցնի, եթե ասենք, որ գեղեցկուհի Նազենի Հովհաննիսյանը հանդիսանում է ոչ միայն Հայաստանի ամենապահանջված հեռուստահաղորդավարներից մեկը, այլև ժամանակակից հայկական կինոյի դեմքերից մեկը։ Հավանաբար շատերն անակնկալի կգան, բայց Նազենին առաջին հերթին դերասանուհի է, քան հեռուստահաղորդավար, քանի որ ավարտել է Թատերական ինստիտուտի՝ Արմեն Մազմանյանի արվեստանոցը և ստացել դերասանի մասնագիտություն։ Ի դեպ, Նազենին ևս այն սակավաթիվ ժամանակակից դերասաններից է, ով, այնուամենայնիվ, զերծ է մնացել հեռուստասերիալներում նկարահանվելուց, իսկ մեծ էկրաններին հայտնվել է վերջին տարիներին նկարահանված նշանակալից մի շարք ֆիլմերում, ինչպիսիք են «Ոչինչ չի մնա», «Երեք ընկեր», «Տաքսի էլի լավ ա», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը», «Ալաբալանիցա» և «Գարեգին Նժդեհ», ինչպես նաև հանդես է եկել թատերական այնպիսի ներկայացումներում, ինչպիսիք են «Դժբախտություն և բանականություն», «Արա Գեղեցիկ և Շամիրամ», «Սոնատ ջութակի համար», «Ինչ տարբերություն, թե ում հետ» և «Վերջին տանգոն»։

3. Մկրտիչ Արզումանյան (Մկո)

Հայ դերասանների մեջ դժվար է գտնել երկրորդ մեկին, ով այս աստիճան դրական ընկալում ունենա հեռուստադիտողի ու կինոդիտողի մոտ, ինչպիսին Մկրտիչ Արզումանյանի պարագայում է։ Թեև մեր սիրելի Մկոն չունի դերասանական կրթություն, դա նրան ամենևին չի խանգարել, որպեսզի նա տարիների ընթացքում ապացուցի, որ հիրավի արժանի է կոչվելու ժամանակակից հայկական կինոյի ամենատաղանդավոր դերասաններից մեկը։

Առաջին ֆիլմը, որում խաղաց այդ ժամանակ ՈՒՀԱ-ի խաղացող Մկոն, «Մեր բակն» էր՝ հեռավոր 1996 թվականին։ Հետագայում Մկոն նկարահանվեց էլի մի շարք հաջողված կատակերգություններում՝ «Մեր բակը 2», «Ալա բալա նիցա» և «Քայլ ձիով», դե իսկ Մկոյի փառքի գագաթնակետն իհարկե «Կարգին հաղորդումն էր», որի 100-ավոր սերիաներում Մկոն տասնյակ տարբեր կատակերգական կերպարներ ստեղծեց, որոնք այնքան սիրվեցին, որ շատ արտահայտություններ՝ արված Մկոյի հերոսների կողմից, դարձան թևավոր խոսքեր ու խորը արմատներ գցեցին ժողովրդական խոսքի մեջ։

2. Հրանտ Թոխատյան

 Դուք հավանաբար կզարմանաք, բայց հայ ամենահայտնի ու ամենասիրված դերասաններից մեկը՝ Հրանտ Թոխատյանը, չունի ու երբեք չի ստացել դերասանական կրթություն։ Իրականում Թոխատյանն ավարտել է Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտը և նույնիսկ ուսուցիչ է աշխատել, սակայն սովորելուն զուգահեռ նա 1976 թվականից մինչև 1991 թվականը խաղացել է Կամերային թատրոնում։

Հրանտի խաղացած թատերական ներկայացումները վաղուց արդեն վեր են ածվել դասականի ու Հայաստանի պատմության թերևս ամենահաջողված ու կոմերցիոն տեսակետից էլ ամենաարդարացված ներկայացումներն են և իրենց մասսայականությամբ կարող են մրցել ցանկացած ֆիլմի հետ. «Նազար, Նազար մինչև վերջ», «Կառավարական համերգ», «Համլետ», «Կաբարե», «Խաթաբալադա», «Mea Culpa – Իմ մեղքը», «Ժանգոտ բանալին»… Եվ սա միայն մի մասն է այն ներկայացումների, որոնցում խաղացել է Թոխատյանը։

Պակաս տպավորիչ չէ նաև նրա կինոկարիերան. «Կամոյի մենախոսությունը», «Մեր բակը», «Մեր բակը 2», «Մեր բակը 3» , «Քանի դեռ կամ», «Իմ մեծ հայկական հարսանիքը», «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Տաքսի «Էլի լավ ա», ու բացի դրանից՝ Հրանտն այժմ նկարահանվում է Ռուսաստանի դաշնային հեռուստաալիքներից մեկով հեռարձակվող ու Ռուսաստանում մեծ պոպուլյարություն ունեցող «Վերջին Մահիկյանը» հեռուստասերիալում և հանդիսանում է հայկական կինոյի ու բեմի ամենաճանաչելի դեմքերից մեկը Հայաստանից դուրս։

1. Միքայել Պողոսյան

 

Միքայել Պողոյան բառաապակցությունը կարելի է մտցնել հոմանիշների բառարան՝ որպես «տաղանդ» բառի այլընտրանք։ Իրոք, ֆանտաստիկ տաղանդի տեր դերասան, երգիչ, ռեժիսոր, պրոդյուսեր… Նրա ցանկացած դեր ստացված է, իսկ նրա ամենահայտնի դերերը հավերժ կմնան հայկական կինոյի ու բեմի պատմության մեջ։

Պողոսյանը խաղացել է Կամերային և Համազգային թատրոնների բեմերում՝ այնպիսի ներկայացումներում, ինչպիսիք են «Պարոնայք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ», «Արալեզ», «Կամո», «Երևան–Լոս Անջելես-Երևան», «Խաթաբալադա», «Բարի գալուստ», իսկ կինոյի ոլորտում նա իրոք ռեկորդային ցուցանիշ ունի այս ցուցակի մնացած մասնակիցների համեմատ։ Միքայել Պողոսյանը դերեր է ունեցել, ինչպես նաև հանդես է եկել որպես ռեժիսոր, սցենարիստ և այլ կարգավիճակում շուրջ 30 կինոֆիլմերում ու հեռուստաներկայացումներում… Ահա դրանցից առավել հայտնիներն ու սիրվածները՝ «Վերջին կիրակին», «Ժամկետը՝ յոթ օր», «Ուրախ ավտոբուս», «Լռության սիմֆոնիա», «Երևան Ջան», «Welcome Papa», «Եթե բոլորը»…

 

 

 

 

 

 

 

 

Unibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBank