ԱՀԿ-ի երկրները կազմակերպության բյուջեն համաձայնեցրել են գրեթե 4,4 մլրդ դոլարի չափով
ՄիջազգայինԱռողջապահության համաշխարհային ասամբլեայի մասնակիցները նիստերի երրորդ օրվա արդյունքում Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2016-2017 թվականների բյուջեն համաձայնեցրել են գրեթե 4,4 մլրդ դոլարի չափով եւ հավանություն են տվել մինչեւ 2030 թվականը մալարիայի դեմ պայքարի գլոբալ ռազմավարությանը, :
Առողջապահության համաշխարհային ասամբլեան Ժնեւում ընթանում է մայիսի 18-26-ին: ԱՀԿ-ի անդամ 194 պետությունների պատվիրակությունները քննարկում են Կազմակերպության բարեփոխումը, նրա ապագա բյուջեն, վիրուսներով պայմանավորված հիվանդությունների, ոչ ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարելու համար առողջապահության կայուն համակարգերի ստեղծումը, ինչպես նաեւ առողջապահության խնդրահարույց ասպեկտները եւ նրա կապերը շրջակա միջավայրի հետ:
Ասամբլեայի աշխատանքի առաջին օրը ելույթ են ունեցել ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Մարգարեթ Չենը եւ ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը, որը հատուկ հրավիրված հյուր էր: Բարձր ամբիոնից Մերկելը հայտարարել է հիվանդությունների համաճարակների դեմ պայքարի գլոբալ ծրագիր մշակելու անհրաժեշտության մասին: Իր հերթին Չենը հայտնել է այդ նպատակով արտակարգ այնպիսի իրավիճակների հակազդման առանձին ծրագիր ստեղծելու որոշման մասին, որոնք սպառնալիք են համաշխարհային առողջապահության համար, ինչպես նաեւ 100 մլն դոլար բյուջեով արտակարգ հիմնադրամ հիմնելու մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: