Կալիֆոռնիայի Սանտա Բարբարայի օկրուգն աղետի գոտի Է հայտարարվել նավթի արտահոսի պատճառով
ՄիջազգայինԿալիֆոռնիայի նահանգապետ Ջերի Բրաունը մայիսի 20-ին Սանտա Բարբարայի օկրուգն աղետի գոտի Է հայտարարել նավթի խոշոր արտահոսի պատճառով: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել Է նահանգի մայրաքաղաք Սակրամենտոյում:
«Սույն միջոցը թույլ Է տալիս ձեռնարկել արտակարգ միջոցներ եւ կօգնի արագորեն մոբիլիզացնել առկա հնարավորությունները,- հայտարարել Է նահանգապետը:- Մենք հնարավոր ամեն ինչ կանենք Կալիֆոռնիայի ափի պաշտպանության համար»:
Մայիսի 19-ի ցերեկը Սանտա Բարբարա առողջարանային քաղաքից 34 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում նավթամուղի վրա տեղի Է ունեցել խողովակի ճեղքվածք, եւ այնտեղից սկսել Է նավթ հոսել: Այն արագորեն տարածվել Է Հարավային Կալիֆոռնիայում հայտնի «Ռեֆյուժիո» լողափին: Զգալի քանակությամբ նավթ Է լցվել ջուրը:
Մայիսի 20-ին ներկայացված տվյալների համաձայն՝ նավթամուղից արտահոսել Է 2,5 հազար բարել նավթ: Ըստ որում «Ռեֆյուժիո» լողափի առափնյա գոտին աղտոտված Է 9 մղոն (14,5 կիլոմետր) տարածությամբ: Զգալի քանակությամբ նավթ Է մնում ջրում:
Ներկայում, ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, նավթամուղի վթարի վայրում աշխատում են երեք նավեր, որոնք փորձում են թույլ չտալ նավթի տարածումը դեպի Լոս Անջելես: