Եվրամիությունը չպետք Է վախենա Ռուսաստանից. Յացենյուկ
ՄիջազգայինՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկն այն կարծիքին Է, որ Եվրամիությունը չպետք Է վախենա Ռուսաստանից:
«Գործեք համարձակ եւ իմաստնաբար: Մի վախեցեք Ռուսաստանից: Այդ Ռուսաստանը պետք Է վախենա ձեզնից, մեզնից յուրաքանչյուրից»,-հայտարարել Է նա մայիսի 22-ին Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում, որը նա տվել Է Ռիգայում մայիսի 21-22-ին անցկացվող «Արեւելյան գործընկերություն» գագաթնաժողովի նախաշեմին, :
«Թող ձեզ չվախեցնի գլոբալ ընդլայնումը: Որքան մենք ավելի շատ, ավելի ուժեղ եւ ավելի հաջողակ լինենք, այնքան ավելի շատ հնարավորություններ ենք ստանում»,-Ուկրաինայի կառավարության ղեկավարը հարցազրույցում այս կոչով Է դիմել գագաթնաժողովի մասնակիցներին:
Դրա հետ մեկտեղ Յացենյուկը հայտարարել Է, որ հասկանում Է Եվրամիության ղեկավարների՝ զգուշորեն գործելու ձգտումը, ինչպես նաեւ «Ռուսաստանի հետ երկխոսություն վարելու անհրաժեշտությունը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: