Տարեսկզբից ԱՊՀ-ի հետ Վրաստանի առեւտրական շրջանառությունը կրճատվել Է մեկ քառորդով
Միջազգային2015 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ԱՊՀ-ի երկրների հետ Վրաստանի արտաքին առեւտրական շրջանառությունն կազմել Է 897 մլն դոլար, ինչը 24 տոկոսով պակաս Է, քան 2014 թվականի առաջին չորս ամիսներին: Այդ մասին հաղորդել Է Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայությունը՝ «Սաքստատ»-ը (Գրուզստատ):
Ընդ որում արտահանումը կազմել Է 250 մլն դոլար (51 տոկոսով պակաս), իսկ ներմուծումը՝ 647 մլն դոլար (3 տոկոսով պակաս):
ԱՊՀ-ի երկրներին բաժին Է ընկնում Վրաստանի ամբողջ արտաքին առեւտրական շրջանառության 30 տոկոսը (2014 թվականի հունվար-ապրիլին այս ցուցանիշը կազմել Է 34 տոկոս): ԱՊՀ-ի երկրներին բաժին Է ընկնում Վրաստանի բացասական առեւտրական հաշվեկշռի 24 տոկոսը (2014 թվականի հունվար-ապրիլին այս ցուցանիշը կազմել Է 10 տոկոս):
2015 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանի արտաքին առեւտրի շրջանառությունը կազմել Է 3 մլրդ15 մլն դոլար (առանց չկազմակերպված առեւտրի հաշվառման), ինչը 13 տոկոսով պակաս Է, քան 2014 թվականի համապատասխան ժամանակաշրջանում: