Պորոշենկոն, Մերկելը եւ Օլանդը համաձայնեցրել են Մինսկ-2-ի իրագործման քայլերը
ՄիջազգայինՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել Է, որ Ռիգայում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպմանը կողմերը համաձայնեցրել են այն գործողությունները, որոնք թույլ կտան իրագործել Մինսկի պայմանավորվածությունները:
«Իհարկե, մենք ժամանակի առյուծի բաժինը հատկացրինք արեւելքի իրադրությանը… Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարները համաձայնեցրին եւ կոորդինացրին մեր գործողությունները այն քայլերի առումով, որոնք կապահովեն Մինսկի համաձայնությունների անշեղ կատարումը, ընդ որում ոչ թե որեւԷ մեկ առանձին կետի, այլ ամբողջ ծրագրի, որն ստորագրվել Էր փետրվարի 12-ին»,-ասել Է նախագահ Պորոշենկոն Ռիգայում կայացած մամուլի ասուլիսում, որտեղ տեղի Է ունեցել «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովը:
Ուկրաինայի նախագահը մայիսի 22-ին Ռիգայում հանդիպում Է անցկացրել նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը հետ: Այլ հարցերի թվում քննարկվել են խաղաղապահ առաքելության ներգրավման հնարավորությունը Դոնբասի հակամարտության կարգավորման համար: Պորոշենկոն նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետին իրազեկել Է Մինսկի համաձայնությունների կատարման ընթացքի եւ երկրի արեւելքի վերջին իրադարձությունների մասին:
Քեմերոնը Պորոշենկոյին հավաստիացրել Է, որ Ուկրաինան այսուհետեւ Էլ կարող Է ակնկալել Մեծ Բրիտանիայի աջակցությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: