Սաուդյան Արաբիայում ահաբեկչության հետևանքով ավելի քան 30 զոհ կան
ՄիջազգայինՍաուդյան Արաբիայում` աշ Շարկիա նահանգի Կադիհ գյուղաքաղաքի Իմամ Ալիի մզկիթում, մայիսի 22-ին ահաբեկչության հետևանքով տասնյակ զոհեր ու վիրավորներ են գրանցվել:
Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, մահապարտ-ահաբեկիչն ինքնապայթեցվել է ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, երբ մզկիթում մոտ 150 մարդ է եղել: Նախնական տեղեկություններով զոհերի թիվը գերազանցում 30-ը, կան նաև տասնյակ վիրավորներ:
Սաուդյան Արաբիայի աշ Շարկիա նահանգում, ի տարբերություն մյուս նահանգների, հիմնականում բնակվում են մուսուլման շիաներ: Կրոնական հողի վրա այնտեղ հաճախակի արտակարգ պատահարներ են տեղի ունենում: