Սաուդյան Արաբիան Եմենի հետ սահմանին ամենաբարձր աստիճանի մարտական պատրաստականություն է սահմանել
ՄիջազգայինՍաուդյան Արաբիան հայտարարել է Եմենի հետ սահմանին զորքերի բարձր պատրաստականության մասին:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը` Sky News Arabia-ին հղումով, երկիրը «բարձրացրել է Եմենի հետ սահմանային շրջաններում տեղակայված զորքերի պատրաստականության մակարդակը մինչև առավելագույնի»:
Սաուդյան Արաբիան այդ քայլին գնացել է՝ հաշվի առնելով «սահմանամերձ տարածաշրջանում իրավիճակի կտրուկ լարումը և Եմենի կողմից թագավորության տարածքում հաճախակի դարձած կրակոցները»:
Մարտի 26-ին թագավորության ռազմաօդային ուժերը «Արաբական կոալիցիայի» դաշնակիցների հետ միասին ռմբակոծություններ են իրականացնում «Անսար Ալլահ» շիաների շարժման դիրքերի ուղղությամբ, որոնք վերահսկողություն են սահմանել Եմենի տարածքի մի մասի վրա:
Մինչ օրս սակայն սահմանամերձ տարածաշրջանում անմիջական բախումներ զինված ուժերի միջև չեն եղել: