Հունաստանը հունիսին չի կարողանա մարել ԱՄՀ-ի վարկի մի մասը
ՄիջազգայինՀունաստանը չի կարողանա կատարել Արժույթի միջազգային հիմնադրամի վարկի հերթական մարումը, որը նշանակված է հունիսի 5-ին, քանի որ պետական գանձարանում բավականաչափ գումար չկա: BBC-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է երկրի ներքին գործերի նախարարը:
«Չորս վճարումը Արժույթի միջազգային հիմնադրամին կազմում է 1.6 մլրդ եվրո, այդ գումարը չի վճարվի, քանի որ այն չկա», - հայտարարել է Նիկոս Վուցիսը տեղի հեռուստաալիքի եթերում:
Հունաստանը փորձում է համաձայնության գալ միջազգային վարկատուների հետ ֆինօգնության նոր ծրագրի մասին, ինչպես թեթևացնել պարտքը:
Ավելի վաղ BBC-ին տված հարցազրույցում ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը հայտնել էր, որ Հունաստանը մեծ զիջումների է գնացել բանակցություններում և սպասում է իր գործընկերների պատասխան քայլերին:
Նա հավելել է, որ երկրի դուրս գալը եվրոգոտուց «աղետ» կդառնա Հունաստանի համար, սակայն դա կնշանակի միասնական եվրոպական արժույթի ծրագրի ավարտը:
Եթե մինչ հունիսի սկիզբը Աթենքին չհաջողվի պայմանավորվել միջազգային վարկատուների հետ պարտքերի վերակառուցման մասին, երկիրը կհայտնվի դեֆոլտի մեջ:
Հունաստանի ընդհանուր պարտքն այժմ կազմում է 323 մլրդ եվրո, որը հավասար է երկրի ՀՆԱ-ի 175 տոկոսին: