Հնդկաստանում անոմալ տապի զոհերի թիվն անցել Է 600-ից
ՄիջազգայինՀնդկաստանի հարավային շրջաններում անոմալ տապի հետեւանքով անցած շաբաթվա ընթացքում 600-ից ավելի մարդ Է մահացել: Այդ մասին մայիսի 25-ին ՏԱՍՍ-ին հայտնել են երկրի տարերային աղետի հետեւանքների վերացման պետական դեպարտամենտում:
Առավել լուրջ հետեւանքներ են գրանցվել Անդրա Փրադեշի եւ Թելանգի նահանգներում, որտեղ միայն անցած օրվա ընթացքում տապից մահացել Է առնվազն 145 մարդ, իսկ զոհվածների ընդհանուր թիվը հասել Է 508-ի:
Տարածաշրջանում օդի ջերմաստիճանը այս տարեշրջանի համար միջին վիճակագրական նորման գերազանցում Է միջինը 5-7 աստիճանով: Նույնիսկ Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում, որը գտնվում Է երկրի հյուսիսային մասում, ջերմաչափի սյունը ստվերում ամեն օր բարձրանում Է Ցելսիուսի մինչեւ 43-44 աստիճան:
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ անոմալ տապը Հնդկաստանում կպահպանվի առնվազն եւս մեկ շաբաթ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: