Եվրոպան շահագրգռված չԷ թույլ ու մեկուսացած Ռուսաստանի գոյությամբ. Մոգերինի
ՄիջազգայինԵվրոպան շահագրգռված չԷ թույլ, մեկուսացած եւ ապակայունացած Ռուսաստանի գոյությամբ եւ ճանաչում Է երկրի կարեւորագույն դերը համաշխարհային ասպարեզում: Այս մասին հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
«Թուլացած, մեկուսացած եւ ապակայունացած Ռուսաստանը մեզ համար չԷ: Նրա մասնակցությունը ճգնաժամերի լուծումներ գտնելուն արդեն մեծ արդյունքներ Է տվել. բավական Է հիշել ավանդն իրանական համաձայնությանը հասնելու գործում»,- ասել Է Մոգերինին:
Նա նշել Է, որ Եվրոպայի գլխավոր սկզբունքը կառավարման կոլեգիալության վրա հիմնվելն Է: «Դաշինքների մենթալիտետը Եվրոպային չի պատկանում: Մենք միշտ հենվել ենք երկխոսության հաստատման՝ որպես ճգնաժամերի լուծում գտնելու միջոցի վրա»,- նշել Է նա:
«Եվրոպայում ոչ ոք այսօր չի կարող միայնակ գլուխ հանել, չափազանց բարդ խնդիրներ են ծառացած»,- նշել Է Եվրոպայի դիվանագիտության ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: