Անհրաժեշտ Է փոխել Եվրամիության տնտեսական քաղաքականությունը. Մատեո Ռենցի
ՄիջազգայինԻտալիայի վարչապետ Մատեո Ռենցին ընդունել Է, որ ԵՄ-ի շատ երկրներում աճում են հակաինտեգրացիոն տրամադրությունները, եւ հայտարարել Է Եվրամիության տնտեսական քաղաքականության փոփոխման անհրաժեշտության մասին: «Կա՛մ Եվրոպան կկարողանա փոխել սեփական տնտեսական քաղաքականությունը, կա՛մ Էլ Բրյուսելի եւ Ստրասբուրգի դեմ ուղղված շարժումները կսաստկանան»,- մայիսի 25-ին հայտարարել Է նա տեղական Rtv38 հեռուստաալ իքին տված հարցազրույցի ժամանակ:
Ռենցիի խոսքով՝ Հռոմը համոզված Է, որ գոյություն ունի երրորդ ուղին «խիստ խնայողության բյուրոկրատական պահպանողական ֆորմալիզմի», որին հաստատակամորեն հետեւում Է Եվրամիության երկրների մի մասը, եւ եվրոյի դեմ ուղղված ամբոխավարության միջեւ:
«Հունաստանի քամին, Իսպանիայի քամին, Լեհաստանի քամին փչում են ոչ նույն ուղղությամբ, դրանք փչում են հակադիր ուղղություններով: Բայց այդ բոլոր քամիները վկայում են, որ Եվրոպան պետք Է փոխվի: Կարծում եմ՝ առաջիկա շաբաթներին եւ ամիսներին Իտալիան կկարողանա խոսել Եվրոպայի փոփոխությունների հաստատակամ ձայնով»,- ընդգծել Է Իտալիայի վարչապետը՝ մեկնաբանելով Հունաստանի տնտեսական իրադրությունը եւ մայիսի 24-ին Իսպանիայում եւ Լեհաստանում կայացած ընտրությունների արդյունքները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: