Քեմերոնը Յունկերի հետ քննարկել Է Եվրամիության բարենորոգումը
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը մայիսի 25-ի երեկոյան Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ քննարկել Է Եվրամիության բարենորոգումը, որի իրականացմանը Մեծ Բրիտանիայի ղեկավարը մտադիր Է գործընկերներից հասնել մինչեւ Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջն անցկացվելիք հանրաքվեն: Այս մասին հաղորդել Է Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Վարչապետն ընդգծել Է, որ բրիտանացիները դժգոհ են գոյություն ունեցող դրությունից եւ կարծում են, որ ԵՄ-ն պետք Է փոխվի, որպեսզի վերացվի այն, ինչն իրենց անհանգստացնում Է,- նշել Է Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնական ներկայացուցիչը:- Ժան Կլոդ Յունկերը կրկին հայտարարել Է, որ ինքը կցանկանար համաձայնագրի արդարացի պայմանների հասնել Մեծ Բրիտանիայի համար եւ աջակցել դրան»: Քեմերոնը եւ Յունկերը «համաձայնության են եկել, որ կպահանջվեն հետագա բանավեճեր, այդ թվում այլ ղեկավարների հետ՝ ավելի հաջող առաջշարժման համար»:
Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Մեծ Բրիտանիան պնդում Է իր համար «հատուկ կարգավիճակի» ամրագրումը: Երկիրը ցանկանում Է ստանալ երաշխիքներ, որ իրեն չեն հարկադրի մասնակցելու քաղաքական եւ ֆինանսական ոլորտում հետագա ինեգրացմանը: Ներգաղթյալների հոսքը նվազեցնելու համար Քեմերոնը մտադիր Է սահմանափակել թագավորության տարածքում նպաստներ ստանալու ԵՄ-ի մյուս երկրների քաղաքացիների իրավունքը: