Նեպալում շտապ մարդասիրական օգնության կարիք ունի 1,7 միլիոն երեխա. ՄԱԿ
ՄիջազգայինՆեպալում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից մեկ ամիս անց 1,7 միլիոն երեխա այդ երկրում նախկինի պես շտապ մարդասիրական օգնության կարիք ունի: Այս մասին մայիսի 25-ին Ժնեւում հաղորդել Է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ):
«Երկրաշարժից վնասված մոտավորապես երկու տասնյակ շրջաններում 1,7 միլիոն երեխա նախկինի պես շտապ մարդասիրական օգնության կարիք ունի»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ըստ որում մինչեւ հինգ տարեկան շուրջ 70 հազար նեպալցիներ տառապում են թերասնումից: Նրանցից 15 հազարը հատուկ «թերապեւտիկ սնուցման» կարիք ունի՝ «սուր տեսակի թերասնումը» բուժելու համար:
Ապրիլի 25-ին Նեպալի մայրաքաղաք Կատմադուից 84 կիլոմետր հեռավորության վրա տեղի Է ունեցել 7,9 մագնիտուդով երկրաշարժ: Զոհերի թիվը գերազանցել Է 8 հազարը, տուժածներինը՝ 14 հազարը: Նեպալում 7,3 մագնիտուդով երկրորդ երկրաշարժի զոհերի թիվը, որը տեղի Է ունեցել մայիսի 12-ին, հասել Է 96-ի, տուժել Է 2563 մարդ: Պաշտոնական տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների հետեւանքով քանդվել կամ մասնակիորեն վնասվել Է առնվազն 500 հազար տուն: ՄԱԿ-ը հայտարարել Է, որ տարերքի հարվածից հետո իրենց կացարանները լքել են ավելի քան 2,5 մլն բնակիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: