Ջոն Քերին վերահաստատել է ԼՂ հակամարտությունը խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը
ՄիջազգայինԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վերահաստատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ, բանակցային ճանապարհով կարգավորելու Միացյալ Նահանգների հանձնառությունը: Այս մասին նշվում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքում` Ադրբեջանի Հանրապետության օրվա առթիվ տարածված շնորհավորական տեքստում: «Միացյալ Նահանգները հավատարիմ է Լեռնային ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու շարունակական ջանքերին, պայքարում է անդրազգային սպառնալիքների դեմ և առաջ է տանում օրենքի գերակայությունը»,- նշվում է հայտարարության մեջ: ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը, շնորհավորելով ադրբեջանցիներին հանրապետության տոնի առթիվ, գնահատել է եվրոպական էներգիայի դիվերսիֆիկացման գործում Ադրբեջանի ունեցած դերը: