Երևան, 02.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»


Նաիրա Զոհրաբյանն օմբուդսմենի մոտ բարձրաձայնեց մանկատներից օրավարձով երեխաներ վերցնելու դեպքերի մասին

Հասարակություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը մանկատներից վարձով երեխաների վերցնելու մասին դիմում չի ստացել: Ազգային ժողովում ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարողական հաշվետվության քննարկման ժամանակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, պատասխանելով ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հարցին, թե ՄԻՊ գրասենյակը ստացե՞լ է, արդյոք, դիմում մանկատներից վարձով երեխաներ վերցնելու դեպքերի մասին, պատասխանեց, որ դա իր համար նորություն էր, սակայն խոստացավ հարցին հետամուտ լինել և պարզել: «Ես խոստանում եմ հետամուտ լինել և հենց այսօր էլ մեր աշխատակազմին կհանձնարարեմ զբաղվել այդ հարցով: Մենք մանկատներ և գիշերօթիկ դպրոցներ այցելելու լիազորություն ունենք, և կարող ենք այս տեղեկատվությունը պարզել առանձին զրույցների միջոցով»,- նշեց Անդրեասյանը:

Նա ընդգծեց, որ խնդիրն իսկապես շատ ցավոտ է: «Ես կարծում եմ, որ այս հայտարարությունը իրավապահ մարմիններն ընդունեն որպես հանցագործության մասին հաղորդում: Մենք էլ սա պետք է ընդունենք ի գիտություն և զբաղվենք դրանով: Մենք կփորձենք առանձին զրույցների, գաղտնիության սկզբունքի եղանակով ինչ-որ բաներ ճշտել, և եթե ունենանք տեղեկատվություն այդ մասին, կհայտնենք իրավապահ մարմիններին և հանրությանը»,- ասաց նա:

Լրագրողների հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ընդգծեց, որ մի քանի անգամ դեպքեր են եղել, երբ փողոցում հանդիպել է երեխաների հետ շրջող մուրացկան կանանց և հարցուփորձի միջոցով կարողացել է պարզել, որ այդ երեխաները նրանցը չեն: «Ես երեխային հարցրել եմ՝ սա քո մայրի՞կն է, իսկ երեխան բացասական պատասխան է տվել, իսկ այդ կինը երեխային ուղղակի փախցրել տարել է: Մենք ունենք տեղեկատվություն, որ տարբեր մանկատներից, հանցավոր համաձայնության գալով աշխատակիցներից որևէ մեկի հետ, օրավճարով երեխաներից որևէ մեկին վերցնում են, իսկ օրվա վերջում տանում հանձնում են մանկատուն: Հիմա սա իմ պարզելու խնդիրը չէ, սա օմբուդսմենի գրասենյակի և իրավապահ մարմինների պարզելու հարցն է: Երբ ես փորձեցի այս խնդրով հետաքրքրվել, ինձ ասացին, որ եվրոպական տարբեր երկրներում մուրացկաններն այս մեթոդն օգտագործում են՝ ծայրամասերի մանկատներից, սանիտարների հետ համաձայնության գալով, օրավճարով երեխաներ են վերցնում: Սա լրջագույն խնդիր է, որին պետք է լուծում տրվի»,- ասաց պատգամավորը:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն էլ հաստատեց Նաիրա Զոհրաբյանի խոսքերը՝ հավելելով, որ, ըստ տարբեր խոսակցությունների, փոքր երեխաներին անգամ ինչ-որ դեղեր են սրսկում, որ նրանք ամբողջ օրը քնած մնան: «Կարծում եմ, դուք էլ ականատես եք եղել, որ մուրացկանների մոտ փոքր երեխաները միշտ քնած են, և որևէ մեկն էլ որևէ անգամ այդ երեխաներին լաց լինելով չի տեսել»,- ասաց Բաբայանը:

Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»