ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը պաշտոնաթող կլինի հունիսի 30-ից հետո
ՄիջազգայինԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը, որը մասնակցում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին, մտադիր է հունիսի 30-ից հետո թողնել իր պաշտոնը, տեղեկացնում է New York Times թերթը:
Համապարփակ համաձայնագրի կնքման վերջնաժամկետին հասնելուց հետո վարչակազմը լքելու իր մտադրության մասին Շերմանն ինքն է հայտարարել: «Դրանք երկու երկար տարիներ էին»,- ասել է նա: Հրատարակության տվյալներով՝ Շերմանի հետ միասին վարչակազմից կհեռանան նաեւ Իրանի հետ բանակցություններին մասնակցող մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
Ինչպես նշում է հրատարակությունը, դեռեւս պարզ չէ՝ ով է ԱՄՆ-ի կողմից «համակարգելու համաձայնագրի կատարման բարդ գործընթացը», եթե այն ձեռք չբերվի մինչեւ հունիսի 30-ը:
Իրանական միջուկային հիմնախնդրի վերջնական կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը պետք է պատրաստ լինի մինչեւ հունիսի 30-ը: Ապագա փաստաթղթի պարամետրերը միջազգային միջնորդների «վեցյակի» եւ Իրանի միջեւ համաձայնեցվել էին ապրիլի սկզբին Լոզանում: Վերջնական համաձայնագրի կնքման դեպքում պետք է չեղարկվեն Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները: Ավելի վաղ կողմերը պայմանավորվել են, որ ուրանի հարստացման իրանական հզորությունների երկու երրորդը պետք է կանգնեցվի տասը տարվա ընթացքում, իսկ Իրանը պարտավորվում է բոլոր ծրագրերը 25 տարով դնել միջազգայիÕ ¶ հսկողության ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: