Հնդկաստանում անոմալ տապի զոհերի թիվը մոտենում Է 1,4 հազարի
ՄիջազգայինՀնդկաստանի հարավում անոմալ շոգ եղանակի զոհերի թիվը հասել Է 1390-ի, տեղեկացնում Է IANS գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր 1118 զոհվածների մասին:
Վերջին շաբաթվա ընթացքում Անդհրա Փրադեշի նահանգում մահացել Է 1024, Թելանգանայում՝ 366 մարդ:
Ամենաբարձր ջերմաստիճանը՝ 47 աստիճան, գրանցվել Է Անդհրա Փրադեշի նահանգի Ջանգամեշվարապուրամա բնակավայրում: Թելանգանի նահանգում առավելագույն ջերմաստիճանը՝ 46, դիտվել Է Նալգոնդեում եւ Կհամամեում:
Չնայած այն բանին, որ Թելանգանի եւ Անդհրա Փրադեշի նահանգների հյուսիսային ափամերձ առանձին շրջաններում ջերմաստիճանը նվազել Է, օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ շոգ եղանակն այդ շրջանում կպահպանվի եւս առնվազն երկու օր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: