Պուտինը ՖԻՖԱ-ում կատարված ձերբակալությունները կապել Է Բլատերի վերընտրում թույլ չտալու փորձի հետ
ՄիջազգայինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է, որ ՖԻՖԱ-ում կատարված ձերբակալությունները այդ կազմակերպության նախագահի պաշտոնում Յոզեֆ Բլատերի վերընտրմանը խոչընդոտելու փորձ Է, տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը:
«Ես դրանում բնավ չեմ կասկածում, դա ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում պարոն Բլատերի վերընտրումը թույլ չտալու ակնհայտ փորձ Է, ինչը միջազգային կազմակերպությունների գործունեության սկզբունքների կոպտագույն խախտում Է»,-ասել Է Պուտինը՝ լրագրողներին մեկնաբանելով ՖԻՖԱ-ում սկանդալի շուրջ ստեղծված իրադրությունը:
Մայիսի 27-ի առավոտյան հայտնի Է դարձել ՖԻՖԱ-ի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալման մասին, որոնց մեղադրում են կոռուպցիայի մեջ: