Միջազգային մի շարք ընկերություններ կարող են դադարեցնել համագործակցությունը ՖԻՖԱ-ի հետ
ՄիջազգայինՄիջազգային մի շարք կազմակերպություններ կարող են ադարեցնել իրենց համագործակցությունը ՖԻՖԱ-ի հետ:
Նախնական տվյալների համաձայն՝ միջազգային «Վիզա» (Visa) ընկերությունը ցանկություն ունի դադարեցնել համագործակցությունը ՖԻՖԱ-ի հետ: Նրան կարող են միանալ «Կոկա Կոլա» (Coca-Cola), «Ադիդաս» (Adidas), «ՄքԴոնալդս» (McDonalds) և համաշխարհային մի շարք այլ ընկերություններ: Այս ամենի հիմնքում ընկած է ՖԻՖԱ-ի հետ կապված կաշառակերությանն առնչվող մեծ աղմուկը: Այս մասին գրում է բրիտանական The Guardian պարբերականը:
Նախօրեին ՖԻՖԱ-ի աշխատակիցները ձերբակալվել են Շվեյցարիայում` ԱՄՆ-ից ուղարկված մեղադրանքներով: Նախնական տվյալների համաձայն, դատավարությունը կկայանա Նյու Յորքի Բրուկլին թաղամասում: Իսկ ձերբակալվածների անունները դեռևս հայտնի չեն: Ավելի վաղ ՖԻՖԱ-ի հետ կապված մեծ աղմուկ բարձրացավ՝ կապված 2018 և 2022 թվականների աշխարհի առաջնության երկրների ընտրության ժամանակ կաշառքներ վերցնելու հետ: ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին ՖԻՖԱ-ի համապատասխան կոմիտեի անդամների կաշառակերության մասին: