Կիեւը պատրաստ Է բանակցել Դոնբասի հետ, բայց միայն ընտրություններից հետո. Պորոշենկո
ՄիջազգայինԿիեւը Դոնբասի հետ բանակցություններ կվարի միայն այնտեղ արդար ընտրությունների անցկացումից հետո: Այդ մասին հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն:
«Մենք պետք Է ապահովենք քաղաքացիների արդար, թափանցիկ կամարատահայտումը, եւ մենք Դոնբասի, բայց ուրիշ Դոնբասի` ուկրաինական Դոնբասի հետ բանակցություններ կվարենք արդար ընտրություններ անցկացնելուց հետո»,-մայիսի 28-ին ասել Է Պորոշենկոն՝ Կիեւում ելույթ ունենալով անվտանգության հարցերին նվիրված համաժողովում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: