Քեմերոնը աջակցություն Է հայտնել Ալ Հուսեյնի թեկնածությանը ՖԻՖԱ նախագահի պաշտոնում
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը աջակցություն Է հայտնել Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի պաշտոնում Հորդանանի արքայազն Ալի Բին ալ Հուսեյնի թեկնածությանը: Այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով Քեմերոնի մամուլի քարտուղարին:
Վարչապետն «ուղղակիորեն պաշտպանում Է» Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի դիրքորոշումը, որը մտադիր Է քվեարկել Հորդանանի արքայազն ալ Հուսեյնի՝ ընտրություններում ՖԻՖԱ-ի գործող նախագահ շվեյցարացի Յոզեֆ Բլատերի միակ ընդդիմախոսի օգտին:
Ավելի վաղ Անգլիայի ՖԱ-ի նախագահ Գրեգ Դայքը հանդես Է եկել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների ժամկետը հետաձգելու դեմ: «Անձամբ ես կարծում եմ, որ դա, հնարավոր Է, չպետք Է անել»,-ասել Է նա Ցյուրիխում՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե կարիք կա արդյոք հետաձգել մայիսի 29-ին նշանակված քվեարկությունը:
«Ալին կարող Է հաղթել: եվ մենք կարող ենք «ցտեսություն» ասել Բլատերին»,-նշել Է Դայքը Sky News հեռուստաալիքի եթերում:
Ընդսմին Անգլիայի ՖԱ-ի ղեկավարը, որը, ինչպես եւ Եվրոպայի ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) պաշտպանում Է հորդանանցու թեկնածությունը, վստահ Է, ու ՖԻՖԱ-ն ղեկավարի փոխարինման կարիք ունի: «ՖԻՖԱ-ին միանգամայն նոր ղեկավարություն Է անհրաժեշտ»,-ասել Է նա, հույս հայտնելով, որ կազմակերպության նոր նախագահը «թափանցիկություն ու ազնվություն» կբերի ՖԻՖԱ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: