Երևան, 02.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ» Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Մարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ» Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ» «Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»


Մայիսի 28-ին կապանցիները հարգանքի տուրք մատուցեցին Արամ Մանուկյանի հիշատակին

Հասարակություն

Հանրապետության տոնը Սյունիքի մարզկենտրոնում սկսվել է կենտրոնական՝ Գարեգին Նժդեհի անվան հրապարակից, որտեղ N զորամասի զինվորները զենք-զինամթերքի ուսումնական ցուցադրություն էին կազմակերպել. մարդիկ մոտենում եւ ծանոթանում էին զինատեսակներին, դրանց մասին տեղեկություններ պարունակող պաստառներին: Այնուհետեւ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, Սյունիքի փոխմարզպետ Վաչե Գրիգորյանը, բազմաթիվ կապանցիներ, զինվորականներ, ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեության անդամները ծաղիկներ են դրել Առաջին Հանրապետության հիմնադիր (ծնունդով կապանցի) Արամ Մանուկյանի կիսանդրուն:

Ինչպես տեղեկացրին Կապանի քաղաքապետարանից, Մայիսի 28-ին նվիրված միջոցառումների հանդիսավոր մասը կրկին կենտրոնական հրապարակում էր, որտեղ կազմակերպվել էր զորահանդես: Կապանի N զորամասի զինվորները հանդես են եկել ցուցադրական վարժություններով, նաեւ քայլերթ կատարել, որի ժամանակ նրանց են միացել ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբի սաները:

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, շնորհավորելով ներկաներին Հանրապետության տոնի կապակցությամբ, նշել է, որ այն թանկ է ու սիրելի յուրաքանչյուր հայի համար, քանզի իր մեջ կրում է մեր դարերի երազանքի իրականացումը` հայոց պետականության վերականգնումը, աշխարհի քաղաքական քարտեզին հայկական ինքնիշխան պետության հայտնվելը: «Թո՛ղ որ հայոց պատմության հետագա էջերում այլեւս առիթներ չունենանք խոսելու մեր պետականության վերականգնման մասին, այլ միայն` այդ պետականությունը կրողի` Հայաստանի Հանրապետության բարգավաճման ու բոլոր բնագավառ ներում հզորացման մասին: Բոլորիդ մաղթում եմ ստեղծարար ոգի եւ տքնաջան աշխատելու կամք` այսօր ունեցած մեր խաղաղությունը պահպանելու, բարեշեն երկիր ու ծաղկուն ապագա ունենալու համար», - եզրափակեց համայնքի ղեկավարը:

Իսկ Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանն ընթերցեց մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը, որում, մասնավորապես նշված է. «Անկախ հանրապետության հռչակումը հայ ժողովրդին հնարավորություն տվեց կերտել իր ապագան եւ ապացուցեց, որ հայն օժտված է մտածելու, արարելու, կառուցելու և պատմական հարատեւ ընթացքի մեջ իր ուրույն տեղը պահպանելու աստվածատուր շնորհով…

… Սյունյաց անպարտելի աշխարհը մայիսի 28-ից հետո էլ ստիպված էր զենքը ձեռքին պայքարել, պաշտպանել Հայաստանի Հանրապետության կազմում հայեցի ապրելու իր իրավունքը: Առաջին Հանրապետությունն իր կարճ, սակայն բովանդակալից գոյությամբ մեր ժողովրդի համար հանդիսացավ վերածննդի ու պետականաշինության խորհրդանիշը»:

Զինվորներին ու հրապարակում հավաքվածներին շնորհավորել եւ պահպանիչ աղոթք է կարդացել Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանը:

Շնորհավորական ելույթներով հանդես են եկել եւ Մայիսի 28-ի հաղթական խորհուրդը եւս մեկ անգամ կարեւորել ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ գնդապետ Ա.Հարությունյանը, Կապանի N զորամասի հրամանատար գնդապետ Կ.Սերոբյանը, զորամասի սերժանտական խորհրդի նախագահը:

Իսկ քաղաքի մանկական զբոսայգու տարածքում ռազմադաշտային խոհանոց էր կազմակերպվել, եւ ցանկացողները տոնական օրը շարունակել են այստեղ՝ ճաշակելով զինվորական ուտեստներ ու սեղանների շուրջ շնորհավորելով միմյանց:

Օրվա երկրորդ կեսին Կապանի մշակույթի կենտրոնում Մայիսյան հաղթանակներին նվիրված միջոցառում էր կազմակերպել «Ազատամարտի վետերանների միասնություն» ՀԿ Սյունիքի մարզային կառույցը:

Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Ցարերի կեցավայր, որ «ականատես է եղել» պատմական մի շարք կարևորագույն իրադարձությունների. «Փաստ»Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 օգոստոսի). Երևանում շահագործման է հանձնվել հերթական տրանսպորտային հանգույցը. «Փաստ»Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ»Երևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՄարդիկ դարձել են անարդյունավետ քաղաքականության, աշխարհաքաղաքական խաղերի և դատարկ խոստումների զոհեր. «Փաստ»Չի ընկալվում որպես հայերի ազգային շահերը պաշտպանելու ունակ առաջնորդ. «Փաստ»«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ»Ի՞նչ բովանդակային փոփոխություններ կլինեն նախադպրոցական կրթական համակարգում. «Փաստ»«Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ»Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ»