Ղազախստանում աշխատանքն Է սկսել ԱՊՀ-ի Կառավարությունների ղեկավարների խորհուրդը
ՄիջազգայինԱՊՀ-ի մասնակից երկրների վարչապետերն սկսել են Համագործակցության Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը: Միջոցառումը տեղի Է ունենում Ղազախստանի Բուրաբայ առողջարանային քաղաքում:
Նիստի օրակարգում ավելի քան 20 հարց Է: Մասնավորապես, նախարարների կաբինետների ղեկավարները կքննարկեն ֆինանսա-տնտեսական ոլորտում հրատապ հարցերի լուծման համատեղ գործողությունների պլանը եւ միջազգային հաղորդակցությունում փոխադրումներ իրականանացնելիս տրանսպորտային անվտանգության ապահովման ռազմավարությունը:
Նաեւ պլանավորվում Է հաստատել մի շարք փաստաթղթեր, այդ թվում 2014 թվականին նորաստեղծական համագործակցության ծրագրի իրագործման, մինչեւ 2020 թվականն այդ ծրագրի իրագործման միջոցառումների համալիրի արդյունքները, 2016 – 2020 թվականներին մակույթի բնագավառում համագործակցության հիմնական միջոցառումները, մինչեւ 2025 թվականն անտառային տնտեսության եւ փայտեղենի արդյունաբերության բնագավառում համագործակցության հիմնական ուղղությունները: