Ռումբի պայթյունից Սիրիայում զոհվել է ավելի քան 70 խաղաղ բնակիչ
ՄիջազգայինՍիրիայի հյուսիսում գտնվող Ալ-Բաբ քաղաքում Բարելի ռումբի պայթյունից 71 խաղաղ բնակիչ է զոհվել: Այս մասին գրել է Agence France-Presse-ը:
Իրավապահների խոսքերով, ռումբը նետել են ուղղաթիռից, որը պատկանում է գործող ռեժիմի զինված ուժերին: Ավելի վաղ դեպքի վայրից հաղորդվել էր 45 զոհերի և տասնյակ վիրավորների մասին: