Ադրբեջանցի պատգամավորների արձակուրդը կվճարի պետությունը
ՄիջազգայինԱդրբեջանցի պատգամավորներն արձակուրդի կմեկնեն պետության հաշվին: Այս մասին գրում է minval.az-ը:
«Պատգամավորի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն, պատգամավորներին երկու ամսվա աշխատավարձի չափով գումար է տրամադրվելու՝ բուժման եւ հանգստի համար:
Միլի Մեջլիսի նախագահը կստանա շուրջ 4.500 դոլար, նրա առաջին տեղակալը՝ 4.000 դոլար, տեղակալը՝ 3.800 դոլար, հանձնաժողովների նախագահները՝ 3.600 դոլար, շարքային պատգամավորները՝ 3.000 դոլար: