Սահակաշվիլին ավտոմատ կերպով զրկվում է Վրաստանի քաղաքացիությունից. պատգամավոր
ՄիջազգայինՈւկրաինայի քաղաքացիություն ստացած Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ավտոմատ կերպով զրկվում է Վրաստանի քաղաքացիությունից: Այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի մեծամասնության ներկայացուցիչ Զվիադ Քվաչանթարիձեն՝ վկայակոչելով օրենսդրական մարմինները:
Օրենքի համաձայն՝ այլ պետության քաղաքացիություն ստացած անձը ավտոմատ կերպով զրկվում է Վրաստանի քաղաքացիությունից: Վրաստանը թույլ է տալիս երկքաղաքացիությունը, սակայն երկրորդ քաղաքացիությունը ստանալու համար պետք է դիմել Վրաստանի նախագահին, փոխանցում է պատգամավորի խոսքը «Նովոստի Գրուզիա»-ն:
Պատգամավորի կարծիքով, եթե Վրաստանի ղեկավարությունը որոշի Սահակաշվիլիին Վրաստանի քաղաքացիություն տրամադրել, ապա դա անպատասխանատու որոշում կլինի:
«Միասնական ազգային շարժում» կուսակցությունը հայտարարել է, որ Սահակաշվիլին այս պահին նման դիմում չի ներկայացրել: