Օկլահոմայում ոստիկանը սպանել է իր իսկ փրկած տղամարդուն
ՄիջազգայինԱՄՆ Օկլահոմայի նահանգում ոստիկանը սկզբում ջրհեղեղից փրկել է մի տղամարդու, իսկ այնուհետեւ կրակել նրա ուղղությամբ այն բանից հետո, երբ տղամարդը հարձակվել է նրա վրա: Միջադեպը տեղի է ունեցել Օքմալգի շրջանում, որտեղ մի քանի շաբաթ է՝ շարունակվում են հեղեղներ առաջացրած հորդառատ անձրեւները:
«Երկու տղամարդ փորձել էին տեղափոխել բանուկ ճանապարհային հատվածում գտնվող մեքենան, որը արագորեն ջրի տակ էր անցնում: Դեպքի վայր ժամանած ոստիկանները փորձել են տղամարդկանց հանել ջրի տակից: Սակայն տղամարդիկ անհանգստացած էին մեքենայի հետագա ճակատագրով»,- ոստիկանոււթյան ներկայացուցչի խոսքը փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այն բանից հետո, երբ տղամարդկանց ջրից դուրս են բերել, նրանցից մեկը հարձակվել է ոստիկանների վրա, ինչի պատճառով նրան սպանել են: