ԵԱՏՄ-ն ազատ առեւտրի գոտու գծով բաց Է ԱԽՏ-ի երկրների հետ համագործակցելու համար. Մեդվեդեւ
ՄիջազգայինԱզատ առեւտրի գոտու վերաբերյալ երրորդ երկրի հետ ԵԱՏՄ-ի առաջին համաձայնագրի ստորագրումը Միության հանդեպ ճանապարհ Է բացում նման նոր համաձայնագրերի կնքման համար: Այս կարծիքը ՌԴ-ի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտնել Է փոխվարչապետների հետ կայացած խորհրդակցության ժամանակ, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:
«Այն (ԵԱՏՄ-ի եւ Վիետնամի համաձայնագիրը, որն ստորագրվել Է մայիսի 29-ին) պարզապես ուղի Է բացում Եվրասիական տնտեսական միության համար, որպեսզի արտոնյալ առեւտրի եւ ներդրումների վերաբերյալ նման համաձայնագրեր պատրաստենք այլ պետությունների հետ, ներառյալ Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի (ԱԽՏ) պետությունները»,- ասել Է Մեդվեդեւը: Վիետնամի հետ կնքված բուն համաձայնագիրը նա «լրջագույն իրադարձություն» Է համարել:
Վարչապետն իր տեղակալներին տեղեկացրել Է ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարների եւ ԵԱՏՄ-ի գագաթնաժողովների արդյունքների մասին, որոնք տեղի են ունեցել մայիսի 29-ին Ղազախստանում: Նրա խոսքով՝ այդ միջոցառումների ժամանակ ընդունվել Է ֆինանսատնտեսական ոլորտում համատեղ գործողությունների պլանը, որը կապված Է հակաճգնաժամային մոտեցումների հետ: Այն ներառում Է տնտեսական աճի օժանդակման, ֆինանսական շուկաների զարգացման, առեւտրի ծավալների մեծացման միջոցներ:
«Վերջին ժամանակներս այստեղ մի ամբողջ շարք պետությունների հետ նկատվում Է առեւտրաշրջանառության մակարդակի իջեցում. մենք անհանգստացած ենք դրանից»,- ասել Է նա: «Համաձայնության ենք եկել առեւտրական համագործակցության խորացման շուրջը, ինչպես նաեւ այն արգելքների վերացման աշխատանքը շարունակելու շուրջը, որոնք խանգարում են միմյանց շուկաներ մուտք գործելուն»,- հայտնել Է վարչապետը: