Բելառուսը գրեթե 3 մլրդ դոլար Է կորցրել ռուսական շուկայում. Լուկաշենկո
ՄիջազգայինԲելառուսը գրեթե 3 մլրդ դոլար Է կորցրել ռուսական շուկայում առկա տնտեսական խնդիրների պատճառով, բայց Ռուսաստանը «սիստեմատիկ աջակցություն» Է ցույց տալիս հանրապետությանը: Այդ մասին հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հունիսի 1-ին երկրի վարչապետ Անդրեյ Կոբյակովի հետ կայացած հանդիպմանը:
«Պետության ղեկավարն արձանագրել Է, որ ռուսական շուկաների փլուզման, պատժամիջոցների, Էմբարգոների պատճառով Բելառուսի տնտեսությունը կորցրել Է գրեթե 3 մլրդ դոլար»,-ասված Է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ընդսմին Լուկաշենկոն ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ «Ռուսաստանը սիստեմատիկ աջակցություն Է ցուցաբերում Բելառուսին, կողմերը պայմանավորվել են համատեղ ելք գտնել ստեղծված իրադրությունից», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: