Հնդկաստանում անոմալ տապի զոհերի թիվը գերազանցել Է 2,3 հազարը
ՄիջազգայինՀնդկաստանի հարավային նահանգներում հաստատված անոմալ տապի զոհերի թիվը գերազանցել Է 2,3 հազարը: Այդ մասին հաղորդել Է DPA գործակալությունը՝ վկայակոչելով տեղական ԶԼՄ-ներ: Ավելի վաղ հաղորդվել Էր 2207 զոհերի մասին:
Անդրա Փրադեշի եւ Թելանգանի նահանգներում զոհերի թիվը ավելացել Է 84-ով, եւս 60-ից ավելի մարդ մահացել Է Օրիսայի, Մադհյա Փրադեշի եւ Հուջարաթի նահանգներում, ինչպես նաեւ երկրի մայրաքաղաք Նյու Դելիում:
Գործակալությունը նաեւ նշում Է, որ տապից առավել տուժած Անդրա Փրադեշի նահանգում շատ մարդկանց մահվան պատճառը կասկածներ Է հարուցում: Տեղական Indian Express թերթը գրում Է, որ մահվան ելքով դեպքերի թվաքանակը կրկնակի ավելացել Է այն բանից հետո, երբ նահանգի իշխանությունները խոստացել են 100 հազարական ռուփի (1,5 հազար դոլարից ավելի) վճարել այն մարդկանց ազգականներին, ովքեր մահացել Էին տապից:
Նահանգի իշխանությունների տվյալներով, տապը պաշտոնապես միայն 600 մարդու մահվան պատճառ Է համարվում: Յուրաքանչյուր շրջանում ստեղծվել Է երեք մարդուց բաղկացած հանձնաժողովներ, որոնք պետք Է ուսումնասիրություն անցկացնեն եւ պարզեն, թե ինչու Է մահացու ելքով դեպքերի թիվն ավելացել փոխհատուցման մասին հայտարարությունից հետո:
40 աստիճանը գերազանցող ջերմաստիճանը տարվա այս շրջանում բնորոշ Է Հնդկաստանի մեծ մասի համար, որտեղ, կախված տարածաշրջանից, մարտի ամսից մինչեւ հունիս դիտվում Է չորային ժամանակաշրջան, որը փոխարինվում Է անձրեւների սեզոնով: Ամենաշոգ եղանակը սովորաբար լինում Է ապրիլին եւ մայիսին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: