Լիբիայի վարչապետը «Լիբիայի արշալույս» խմբավորմանը մեղադրել է Սիրթ քաղաքը ԻՊ-ին հանձնելու մեջ
ՄիջազգայինԼիբիայի վարչապետ Աբդ Ալլահ Աբդ առ Ռահման աթ Թանին մեղադրել է «Լիբիայի արշալույս» խմբավորմանը, որը վերահսկում է Լիբիայի մայրաքաղաքը, Սիրթ քաղաքն «Իսլամական պետությանը» հանձնելու մեջ: Ինչպես հաղորդում են վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, վարչապետի կարծիքով՝ խմբավորման հեռանալը համաձայնեցված է եղել ԻՊ ահաբեկչական կազմակերպության հետ:
Նա կոչ է արել լիբիացիներին միասնական ճակատով պայքարել ահաբեկչութան դեմ` մտավախություն ունենալով, որ հնարավոր է նույն ճակատագրին արժանան լիբիական մյուս քաղաքները:
Ավելի վաղ լիբիական իշխանությունները խնդրել էին միջազգային հանրությանն օգնել ԻՊ-ի դեմ պայքարում` զգուշանալով, որ ահաբեկիչները կարող են վերահսկողություն հաստատել Սիրթ քաղաքի մերձակայքում գտնվող նավթային դաշտերի վրա: