Թուրքիայում ընտրություններին ընդառաջ բուհերում դասերը դադարեցվել են
ՄիջազգայինԹուրքիայի բարձրագույն կրթական խորհուրդը որոշում է կայացրել խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հետաձգել դասերն ու քննությունները բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքիայի բարձրագույն կրթական խորհուրդը հատուկ որոշում է ուղարկել երկրի բուհերին` կարգադրելով հունիսի 5-9-ն ընկած ժամանակահատվածում հետաձգել արդեն իսկ նշանակված դասերն ու քննությունները:
Թուրքիայում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Երկրի ներսում ընտրություններին կմասնակցի 53 միլիոն 765 հազար 231 մարդ, իսկ արտասահմանում` 2 միլիոն 867 հազար 658: Ընտրություններում ներգրավված են 20 կուսակցություն, պատգամավորության 165 անկախ թեկնածու: